Լուրեր
Դպրոցականները մասնակցել են Ե. Չարենցի հիշատակին նվիրված միջոցառմանը
Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների տասնյակ աշակերտներ Եղիշե Չարենցի հիշատակի օրվա կապակցությամբ բանաստեղծի հուշարձանի մոտ մասնակցել են խնկարկման և ծաղկադրման արարողությանը, որի ժամանակ դպրոցականներն ասմունքել և ներկայացրել են չարենցյան ստեղծագործություններ։ Ամենամյա միջոցառումը դաստիարակչական և ուսուցողական նշանակությամբ ևս մեկ առիթ է մեծարելու և վառ պահելու հայ մեծանուն բանաստեղծի հիշատակը։ Միջոցառմանը ներկա չարենցագետները և գրականագետները Եղիշե Չարենցի կյանքի... ավելին →
Ամփոփվել են բնապահպանության ոլորտում մայրաքաղաքում 2012թ. կատարված աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանն ամփոփել է ոլորտում 2012թ. կատարված աշխատանքներն ու նախանշել 2013թ. անելիքները: Նախատեսված ծրագրերի շրջանակում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, վաղ գարնանից իրականացվել են համալիր միջոցառումներ` մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման ու նոր գոտիների ստեղծման ուղղությամբ: Լիարժեք արդյունքի ակնկալիքով մայրաքաղաքում վերագործարկվել է մոտ 20 կմ ոռոգման նոր ցանց, վերակառուցվել են նաև հին ու... ավելին →
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը` պետական գերատեսչությունների ղեկավարների, մասնավոր հատվածի և խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Օրակարգի առաջին հարցով ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքը, որոնց շրջանակում... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայկազյան համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել Լիբանանի չորս առաջատար համալսարանների՝ Հայկազյան, Բեյրութի ամերիկյան (AUB), Լիբանանի ամերիկյան (LAU) և Սեն-Ժոզեֆ (Saint Joseph) համալսարանների պրոֆեսորադասախոսական անձնակազմի, միջազգայնագետ ուսանողների հետ: Նախագահը հանդես է եկել ելույթով և պատասխանել ուսանողներին հետաքրքրող հարցերին: «Հայաստանից դուրս միակ հայկական համալսարանում հյուրընկալվելը և... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը Լիբանանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր այցելել է Անթիլիաս, որտեղ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Մինչ հանդիպումը, Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Կաթողիկոսի ուղեկցությամբ այցելել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճար, այնուհետ՝ մայրավանքի հարևանությամբ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մատուռ: Նախագահը մատուռի մոտ ծաղկեպսակ է դրել և իր գլխավորած... ավելին →
Տեղի ունեցավ ՀՀԿ Ճամբարակի շրջանային խորհրդի նիստ
Սույն թվականի նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ ՀՀԿ Ճամբարակի շրջանային խորհրդի նիստ: Շրջանային խորհրդի 19 անդամներից նիստին ներկա էին 17-ը: Նիստին մասնակցում էին նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, ՀՀԿ Գեղարքունիքի տարացքային խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը և մարզպետարանի աշխատակազմի ղեկավար, ՀՀԿ Մարտունու շրջանային խորհրդի նախագահ Սևակ Խլղաթյանը: Օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀԿ Ճամբարակի շրջանային խորհրդի նախագահ Սամվել Հովհաննիսյանը: Վերջինս հանգամանորեն... ավելին →