Լուրեր
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նոյեմբերի 28-ին հանդիպեց Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի փորձագետների հետ, ովքեր նպատակ ունեին նախնական ուսումնասիրություն կատարելու Հարավային Կովկասի հանրապետություններում՝ անվտանգության ոլորտի բարեփոխումների կենտրոնի նախագծի իրականացման համար: Նախագծով զբաղվող առաջատար կազմակերպությունը Սլովակիայի Եվրոպական եւ Հյուսիսատլանտյան գործերի կենտրոնն է, որի գործընկերներն են... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ «Ռոսգրանիցա» դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի բարեկարգման դաշնային գործակալության («Ռոսգրանիցա») ղեկավար Դմիտրի Բեզդելովին: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, անվտանգության, դինամիկ զարգանում են և գտնվում են բարձր մակարդակի վրա: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության «Ռոսգրանիցա» դաշնային գործակալության... ավելին →
Վարչապետն ընդունել է Դմիտրի Բեզդելովին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է նոյեմբերի 27-29-ը պաշտոնական այցով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի դաշնային գործակալության («Ռոսգրանիցա») ղեկավար Դմիտրի Բեզդելովի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ՌԴ պետական գործակալության ներկայացուցչության բացման հարցը, որը կլինի «Ռոսգրանիցա»-յի առաջին ներկայացուցչությունը: Պարոն Բեզդելովը խոսել է իր ղեկավարած կառույցի գործունեության ռազմավարական նպատակների և գործառույթների... ավելին →
Տեղի ունեցավ գիտակրթական սեմինար` ուսուցումն ու կրթության որակը բարելավելու թեմայով
Սույն թվականի նոյեմբերի 28 - ին Հայաստանի Հանրապետական կուսակցության Արաբկիրի տարածքային կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ գիտակրթական սեմինար` ուսուցումն ու կրթության որակը բարելավելու թեմայով: Սեմինարը վարում էր ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ, Հայաստանի պետական ճարտարագիտական համլսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը: Ներկա էին Արաբկիր վարչական շրջանի բարձրագույն, միջնակարգ, և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ՀՀԿ անդամ... ավելին →
Տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
Նոյեմբերի 27-ին Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Օրակարգում ներառված էր ներքին աուդիտի համակարգի ներդրման ընթացքի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու մասին հարցը: Հանձնաժողովը դրական եզրակացություն տալով խորհրդարանական լսումներ կազմակերպելու նախաձեռնությանը՝ որոշեց դրանք անցկացնել դեկտեմբերի 11-ին ժամը 11-ին ԱԺ 334 սենյակում: ավելին →
Ի պատիվ պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի՝ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի անունից երեկ երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք: Լիբանանի նախագահին, նրա տիկնոջը, Ազգային ժողովի նախագահին, վարչապետին, պաշտոնական ընթրիքի բոլոր մյուս մասնակիցներին ուղղված բաժակաճառում Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել հայերի համար հարազատ երկրում՝ Լիբանանի հյուրընկալ հողում ջերմ ընդունելության համար: Սերժ Սարգսյանը խոսել է երկու... ավելին →