Լուրեր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամադ Ռեիսիի հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների մայրաքաղաքների, ինչպես նաև իրանական այլ քաղաքների միջև համագործակցության ակտիվացմանն ու ընդլայմանն առնչվող հարցեր: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ողջունելով դեսպանին, նախ շնորհավորել է վերջինիս և Իրանի ամբողջ ժողովրդին իրանական Նոր տարվա՝ Նովրուզի կապակցությամբ: Ընդգծելով հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը և երկկողմ... ավելին →
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը խորհրդին է ներկայացրել հիմնադրամի գործունեության հիմնական արդյունքները, մասնավորապես նշելով, որ 2006 թվականից ի վեր հիմնադրամի կողմից իրականացվող չորս վարկային ծրագրերից երեքն արդեն ավարտվել են: Ներկայում համայնքներում իրականացվող բոլոր աշխատանքներն ընթանում են 3-րդ լրացուցիչ ֆինանսավորման... ավելին →
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել և հաստատել է հիմնադրամի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը: Այնուհետև անդրադարձ է կատարվել հիմնադրամի կանոնադրության փոփոխություններին և 2013 թվականի բյուջեի, հաստիքացուցակին և կառուցվածքին: Ներկայացվել է նաև հիմնադրամի 2013 թվականի աշխատանքային... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում
Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ ծանոթացել է Արաբկիրի թիվ 33 գրադարանում իրականացվող ջեռուցման ծրագրի ընթացքին: 2013թ.-ին մայրաքաղաքում ամբողջությամբ լուծում կստանա նաև գրադարանների ջեռուցման խնդիրը: Տարեկան ծրագրով քաղաքապետարանի ենթակայության 36 գրադարաններից դեռևս չջեռուցվող 16 գրադարանները կապահովվեն անահատական ջեռուցմամբ, ինչն իր հերթին կնպաստի ընթերցասեր հասարակության համար գրադարաններում հարմարավետ պայմանների... ավելին →
Հանդիպում ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում
Մարտի 22-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հանդիպեց հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Ողջունելով ներկաներին՝ Հակոբ Հակոբյանը կարեւորեց նման քննարկումները օրենսդրությունը կատարելագործելու առումով եւ հույս հայտնեց, որ նման նախաձեռնությունները շարունակական կլինեն: Հանդիպման ընթացքում ՀԿ-ների ներկայացուցիչներն անդրադարձան... ավելին →
Պետական աջակցություն է ցուցաբերվում սահմանամերձ համայնքների բնակիչներին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մինչև օրակարգին անցնելը վարչապետն անդրադարձել է երկու հարցի` նույնականացման քարտի կիրառման խնդրում առաջացած դժվարություններին և երկրի տնտեսության զարգացման ս.թ. հունվար-փետրվար ամիսների որոշ արդյունքների (տե՛ս առանձին)։ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի առաջնահերթ հիմնախնդիրների լուծման հայեցակարգային ծրագիրը, «Սահմանամերձ տարածաշրջանների... ավելին →