Լուրեր

Վարչապետը ծանոթացել է արդյունաբերական ընկերության գործունեությանը և հետագա ծրագրերին26.03.2013

Վարչապետը ծանոթացել է արդյունաբերական ընկերության գործունեությանը և հետագա ծրագրերին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ընկերություն, որը զբաղվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից արդյունահանվող մոլիբդենի խտանյութի վերամշակմամբ։ Կառավարության ղեկավարը շրջել է գործարանում՝ ծանոթացել ֆերոմոլիբդենի արտադրության գործընթացին, կատարված ներդրումների ադրյունքներին և առաջիկա ծրագրերին: Տեղեկացվել է, որ 2012թ. «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»-ն արտադրել է 2840 տոննա ֆերոմոլիբդեն, որի արժեքը կազմել է 20,11... ավելին →

ՀՀ ղեկավարությունն այցելեց Անդրանիկ Մարգարյանի շիրիմին25.03.2013

ՀՀ ղեկավարությունն այցելեց Անդրանիկ Մարգարյանի շիրիմին

ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան օրվա կապակցությամբ` մարտի 25-ին Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը` Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հասարակական եւ քաղաքական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ այցելեցին Կոմիտասի այգու պանթեոն: Հոգեհանգստյան կարգից հետո ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ ծաղիկներ դրեցին Անդրանիկ... ավելին →

Հայրենիքի անմնացորդ նվիրյալը25.03.2013

Հայրենիքի անմնացորդ նվիրյալը

Այսօր ՀՀ վարչապետ, ազգային պետական եւ քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է: Մարդ, որին չփոխեց ո'չ պաշտոնը և ո'չ էլ ճանաչումը: Նա պատգամում էր ամեն ինչ անել պետության հզորացման համար և այնպես անել, որ յուրաքանչյուր քաղաքացի իրեն լիարժեք անձ զգա, իր լուման ներդնի պետության զարգացման գործում։ Երազում էր, որ իշխանությունը ծառայի ժողովրդին, և իր սեփական օրինակով փորձում էր ջնջել սահմանը պաշտոնյայի եւ քաղաքացու միջև: Հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետ... ավելին →

Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության արձան՝ Օղակաձև զբոսայգում25.03.2013

Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության արձան՝ Օղակաձև զբոսայգում

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգու Մոսկովյան - Նալբանդյան - Իսահակյան հատվածում առաջիկայում կտեղադրվի ՌԴ և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանի հեղինակած արձանը, որը խորհրդանշում է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը: Օրերս նշված տարածքում արդեն իսկ կսկսվեն արձանի տեղադրման նախապատրաստական աշխատանքները: ավելին →

Առաջիկա ծառատունկին մայրաքաղաքում նախատեսվում է տնկել 32 հազար ծառ և թուփ25.03.2013

Առաջիկա ծառատունկին մայրաքաղաքում նախատեսվում է տնկել 32 հազար ծառ և թուփ

 Մարտի 23-ին և 24-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում կազմակերպված սանմաքրման աշխատանքների հետ կապված` հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, հանձնարարվել է հետևողական աշխատանք տանել և ամենօրյա հսկողություն իրականացնել համալիր սանմաքրման կարիք ունեցող վայրերում մաքուր և պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ: Նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել շաբաթօրյակի աշխատանքներին ակտիվորեն... ավելին →

Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանն այսօր հանդիպել է Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովին23.03.2013

Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանն այսօր հանդիպել է Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովին

 Քուրդ ժողովրդին Նովրուզի՝ նոր տարվա տոնի, կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորանքը քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը փոխանցել է Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովին և համայնքին մաղթել համերաշխություն, ծրագրերի իրականացում և նոր ձեռքբերումներ: <<Քրդական համայնքը իր ուրույն դերով մշտապես ակտիվորեն մասնակցել է քաղաքային ծրագրերին և եղել մեր կողքին: Երևանի քաղաքապետարանը կարևորում է ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը... ավելին →