Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Սոս Սարգսյանին հանձնեց ԱԺ Պատվո մեդալ27.03.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Սոս Սարգսյանին հանձնեց ԱԺ Պատվո մեդալ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 27-ին այցելեց ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորեց Վարպետին Թատրոնի միջագային օրվա կապակցությամբ եւ հանձնեց այդ առթիվ նրան շնորհված ԱԺ Պատվո մեդալը: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատելով Սոս Սարգսյանի ավանդը հայ մշակույթի բնագավառում, առողջություն ու հետագա ստեղծագործական հաջողություններ մաղթեց նրան:  ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Սոս Սարգսյանին27.03.2013

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Սոս Սարգսյանին

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը թատրոնի միջազգային օրվա առթիվ այցելել է մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Սոս Սարգսյանին: Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ և ընդգծելով Սոս Սարգսյանի մեծ վաստակը ինչպես հայ թատերարվեստի, այնպես էլ երիտասարդ սերնդի կրթության ու դաստիարակության բնագավառում, քաղաքապետը քաջառողջություն ու նորանոր ստեղծագործական հաջողություններ է մաղթել վարպետին՝ վստահություն հայտնելով, որ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ27.03.2013

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ

 Թատերարվեստի սիրելի գործիչներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական ձեր տոնի առթիվ: Մեր ժողովուրդը միշտ էլ սիրել ու գնահատել է արվեստը, առավել ևս՝ թատրոնը, որն իր մեջ ներառում է արվեստի կարելի է ասել բոլոր ճյուղերը: Թերևս նաև դրանում է բեմարվեստի հմայքն ու այն ձգող ուժը, որ, անկախ ժամանակի վայրիվերումներից, հանդիսատեսին միշտ թատրոն է բերում: Հայ բեմը թատերարվեստի համաշխարհային ճանաչման դեմքեր շատ է ունեցել: Հոգևոր արժեքների պահպանման, զարգացման ու տարածման գործում նրանց ձևավորած... ավելին →

Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Նորք-Մարաշ վարչական շրջանում27.03.2013

Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Նորք-Մարաշ վարչական շրջանում

 Շարունակվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային շրջայցերը մայրաքաղաքի վարչական շրջաններում: Հերթականը Նորք-Մարաշ վարչական շրջանն էր, որտեղ Տարոն Մարգարյանը ծանոթացել է տարեկան ծրագրով իրականացվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքին: Շրջայցի շրջանակում քաղաքապետն այցելել է նաև թիվ 123 նախադպրոցական ուսումնական հաստատություն և հետևել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախակրթարանի տնօրենը նշել է, որ նորոգումից հետո հնարավորություն կունենան ավելի շատ թվով... ավելին →

Կայացել է Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը27.03.2013

Կայացել է Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ Արամ Խաչատրյանի տուն թանգարանում տեղի է ունեցել մեծանուն կոմպոզիտորի 110-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը: Զեկուցելով նախապատրաստական աշխատանքների մասին՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ Արամ Խաչատրյանի հոբելյանի կապակցությամբ նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մասնավորապես, ընթացիկ տարում կկազմակերպվեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ,... ավելին →

Թատրոնի միջազգային օրը ՀՀԿ ԵԿ աջակցությամբ կայացավ «Դարձյալ կանայք» ներկայացման պրեմիերան27.03.2013

Թատրոնի միջազգային օրը ՀՀԿ ԵԿ աջակցությամբ կայացավ «Դարձյալ կանայք» ներկայացման պրեմիերան

Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության աջակցությամբ տեղի ունեցավ «Դարձյալ կանայք» ներկայացման պրեմիերան (ըստ Ա. Պ. Չեխովի ՙՀոբելյանը՚ պիեսի)։ Այն նվիրված է կանանց մեկամսյակին։ Ներկայացումը բեմադրվել է Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի երիտասարդական թատերախմբի նախաձեռնությամբ։ Պրեմիերային հրավիրված էին ՀՀԿ կանանց խորհրդի անդամները, ովքեր իրենց երախտագիտությունը հայտնեցին երիտասարդ դերասաններին՝ հաճելի հույզեր պարգևելու, թատրոնի մեծամեծ... ավելին →