Լուրեր

Մայրաքաղաքի մարդաշատ որոշ վայրերում սահմանվել են ավտոտրանսպորտի երթևեկի հստակ ժամեր24.06.2013

Մայրաքաղաքի մարդաշատ որոշ վայրերում սահմանվել են ավտոտրանսպորտի երթևեկի հստակ ժամեր

 Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները: Նախորդ շաբաթ քաղաքապետարանում և վարչական շրջաններում ընդունելության մասնակցած համապատասխանաբար 49 և 130 քաղաքացիների հարցերի զգալի մասին տեղում տրվել են համապատասխան լուծումներ: Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան... ավելին →

ՀՀ կառավարության և GFI Software ՏՏ ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր24.06.2013

ՀՀ կառավարության և GFI Software ՏՏ ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր

 Հայաստանի կառավարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող, ծրագրային ապահովման մշակմամբ մասնագիտացած GFI Software ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: ՀՀ կառավարության անունից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, իսկ GFI Software ընկերության անունից՝ վերջինիս գլխավոր տնօրեն Վալտեր Սկոտը: Կողմերը կարևորել են հուշագրի ստորագրումը և նշել, որ այն կնպաստի երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ու GFI Software ընկերության կողմից մեր... ավելին →

Քննարկվել են Երևանի և Գլենդելի միջև հետագա համագործակցության հետ կապված հարցեր  21.06.2013

Քննարկվել են Երևանի և Գլենդելի միջև հետագա համագործակցության հետ կապված հարցեր

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է ծնունդով Հայաստանից առաջին քաղաքական գործչի՝ Գլենդելի քաղաքային խորհրդում ընտրվելն ու հույս հայտնել, որ Զարեհ Սինանյանն իր հերթին կնպաստի Գլենդելի հետ գործնական կապերի ամրապնդմանն ու խորացմանը.<<Վստահ եմ, Երևանը և Գլենդելը համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկար ունեն ինչպես քաղաքային... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Բուժաշխատողի օրվա առիթով  21.06.2013

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Բուժաշխատողի օրվա առիթով

 Սիրելի բուժաշխատողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Դուք՝ պատասխանատվության բարձր զգացումով, անկեղծ նվիրումով ու քրտնաջան աշխատանքով, ամեն օր հարյուրավոր մարդկանց պարգևում եք ամենաթանկը՝ առողջություն ու հաճախ նաև կյանք: Հիպոկրատի երդմանը հավատարիմ, անում եք ամեն ինչ՝ հիվանդին փրկելու ու մարդկանց առողջությունը վերականգնելու համար: Քաղաքային իշխանությունն, իր հերթին, անում է հնարավորը՝ առողջապահության ոլորտի, բուժաշխատողների սոցիալական ու կենցաղային... ավելին →

Բացվեց ԴիջիԹեք բիզնես ֆորումը21.06.2013

Բացվեց ԴիջիԹեք բիզնես ֆորումը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանում բացվել է «Խելացի լուծումներ՝ խելացի երկրների համար» խորագրով ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Կառավարության անունից ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ վարչապետը նշել է. «Այս տարիների ընթացքում մասնավոր հատվածի հետ մենք մեծածավալ աշխատանք ենք կատարել և արդյունքներն էլ ակնառու են: Եթե հիշենք, թե տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ինչպիսին էին արդյունքները հինգ տարի առաջ, ապա այսօր կտեսնենք ահռելի մեծ առաջընթաց: Ընդ որում,... ավելին →

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ21.06.2013

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ

Առողջապահության ոլորտի հարգելի աշխատողներ, ջերմորեն շնորհավորում եմ Բուժաշխատողի օրվա առթիվ: Ձեր մարդասիրական աշխատանքը միշտ եղել ու մնում է հարգված ու պահանջված, որովհետեւ, հոգ տանելով մարդկանց առողջության մասին, դուք վերադարձնում եք ոչ միայն կյանքի ուրախությունները, այլեւ, շատ հաճախ, անգամ ապրելու հնարավորությունը: Առողջությունը մարդու ամենամեծ հարստությունն է, եւ պատահական չէ, որ առաջինը միմյանց հենց առողջություն ենք մաղթում: Առողջապահական համակարգի ամրապնդումն ու ծառայություններն... ավելին →