Լուրեր

Գյումրին պաշտոնապես ստանձնել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչումը01.07.2013

Գյումրին պաշտոնապես ստանձնել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչումը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 30-ի երեկոյան մասնակցել է Գյումրիի՝ 2013 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչմանն արժանանալու կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը: Գյումրու «Վարդանանց» հրապարակում տեղի է ունեցել տոնական համերգ, որի ընթացքում էլ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին է հանձնվել «Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»-ի հավաստագիրը: Ծրագրի շրջանակներում կացկացվի 45 միջոցառում: Ծրագրի պաշտոնական փակումը նախատեսված է... ավելին →

Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ30.06.2013

Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ

 Մեծարգո պարոն Նախագահ. Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 59-րդ տարեդարձի առթիվ: Անգնահատելի է այն ներդրումը, որ Դուք ունեք անկախ Հայաստանի նորագույն պատմության մեջ` արցախյան հաղթական ազատամարտից մինչև հայկական բանակի ստեղծում, և, վերջապես, պետականաշինություն: Վստահ եմ, որ վերջին տարիներին Ձեր նախագահությամբ մեր երկրում տարվող բարեփոխումների քաղաքականությունն անշրջելի է: Մեծարգո Սերժ Ազատի. Եվս մեկ անգամ շնորհավորելով Ձեզ` մաղթում եմ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ,... ավելին →

30.06.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան 59-րդ տարեդարձի կապակցությամբ

Մեծարգո պարոն Նախագահ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 59-րդ տարեդարձի կապակցությամբ: Պետական գործչի Ձեր կամային բարձր հատկանիշների, շրջահայացության, ներքին եւ արտաքին ոլորտներում Ձեր կողմից իրականացվող հավասարակշռված եւ հետեւողական քաղաքականության շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը կայուն զարգանում է եւ դարձել է տարածաշրջանային կարեւոր գործոն: Մեր ժողովուրդը բարձր է գնահատում Հանրապետության զարգացմանն ու ապահովությանն ուղղված Ձեր ջանքերը: Ձեր փորձն ու ունակությունները մեր... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Ստրասբուրգում30.06.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Ստրասբուրգում

Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման կապակցությամբ հունիսի 26-27-ը աշխատանքային այցով Ստրասբուրգում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի հետ: Ողջունելով ԱԺ նախագահին` ԵԽԽՎ նախագահը կարեւորեց Հայաստանի խորհրդարանի նախագահի այցը եւ ներկայությունը ԵԽԽՎ նստաշրջնանին: Ժան Կլոդ Մինյոնը շնորհակալություն հայտնեց Հայաստանի խորհրդարանին... ավելին →

30.06.2013

ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի շնորհավորական ուղերձը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ

   ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ    Ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Մաղթում ենք Ձեզ կամք և կորով` Ձեր հայրենանվեր և պետականաշեն հետագա գործունեությունում:    Վստահ ենք, որ իբրև ազգային-պետական գործիչ Ձեր քայլերն այսուհետ էլ միտված են լինելու մեր ազգի և պետության արժանի ապագային: Հ Հ Կ Գ Ո Ր Ծ Ա Դ Ի Ր Մ Ա Ր Մ Ի Ն Հ Հ Կ Խ Ո Ր Հ Ու Ր Դ  ավելին →

Ավարտվել է Երևանի կամարանցումների նկարազարդման 2013թ. ծրագիրը  28.06.2013

Ավարտվել է Երևանի կամարանցումների նկարազարդման 2013թ. ծրագիրը

 Երևանի զարգացման 2013թ. ծրագրերով տարեսկզբից մեկնարկած կամարանցումների ֆունկցիոնալ վերականգնման, վերանորոգման ու ինքնատիպ լուծումներով հարդարման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են: Ծրագրի իրականացման արդյունքում այս տարի վերանորոգվել ու նկարազարդվել է շուրջ 35 կամարանցում: Երևանի համաչափ զարգացման համատեքստում 2011թ.-ից մեկնարկած ծրագիրը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ներառել է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կամարանցումները: Ընդհանուր առմամբ, անցած... ավելին →