Լուրեր
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի պետական կամերային նվագախմբի 50-ամյակի առթիվ, մաղթել նվագախմբին՝ երկար և բեղմնավոր ուղի, ստեղծագործական նորանոր հաջողություններ` ի փառս հայ մշակույթի և կատարողական արվեստի: ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Աշգաբատում դեկտեմբերի 5-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ
Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի եւ նրա գլխավորած պավիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով պարոն Բարոզոյին Ազգային ժողովում` ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ նրա այցը Հայաստան այն փաստի վկայությունն է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ ԵՄ հետ մերձեցումը եւ եվրաինտեգրման քաղաքականությունը եղել եւ... ավելին →
Ավարտվեց <<Երևան Սիթի Տուր>>-ի 2012թ. տարեշրջանը
2012թ. դեկտեմբերի 1-ին ավարտվում է Երևանի քաղաքապետարանի <<Երևան Սիթի Տուր>> զբոսաշրջային երթուղու տարեշրջանը: Դեկտեմբերի 1-ից զբոսաշրջային էքսկուրսիաներ կկազմակերպվեն միայն ընկերությունների կոլեկտիվ նախնական պատվերների, տարաբնույթ ակցիաների և ամանորյա տոնակատարությունների շրջանակներում: Մանրամասների համար դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժին։ Հեռ.` 514-230, Էլ. փոստ` tourism@yerevan.am։ Կոլեկտիվ պատվերների և... ավելին →
Տիգրան Սարգսյանն ընդունել է Մոլդովայի վարչապետին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատին, ով Երևանում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին: Ողջունելով հյուրին կառավարությունում վարչապետը նշել է. «Վստահ եմ, որ Ձեր այցը Հայաստան նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը և նոր խթան կհանդիսանա հայ-մոլդովական կապերի հաստատման գործում»: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մոլդովայի վարչապետն ընդգծել է, որ իր... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԺՈԶԵ ՄԱՆՈՒԵԼ ԲԱՐՈԶՈՅԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյին: ՀՀ նախագահը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: *** Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Պարո՛ն Նախագահ, Ուրախ եմ... ավելին →