Լուրեր

ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԱՊՀ ՄԽՎ երկարաժամկետ դիտորդական խմբի հետ21.01.2013

ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԱՊՀ ՄԽՎ երկարաժամկետ դիտորդական խմբի հետ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունվարի 21-ին ընդունեց ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքին հետեւելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ ՄԽՎ երկարաժամկետ դիտորդական խմբի անդամներին: Էդուարդ Շարմազանովը ողջունեց դիտորդներին՝ կարեւորելով նրանց առաքելությունը: Նա հավաստիացրեց, որ Հայաստանի իշխանությունները վճռական են տրամադրված՝ անցկացնելու արդար ու թափանցիկ ընտրություններ, քանզի երկրի կայունությունն ու առաջընթացը մեծապես պայմանավորված են լինելու Հանրապետության նախագահի... ավելին →

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին շնորհվել է ԵԽԽՎ պատվավոր անդամի տիտղոս եւ մեդալ21.01.2013

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին շնորհվել է ԵԽԽՎ պատվավոր անդամի տիտղոս եւ մեդալ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության նախկին անդամ Հերմինե Նաղդալյանին հունվարի 21-ին ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի կողմից շնորհվեց ԵԽԽՎ պատվավոր անդամի տիտղոս եւ մեդալ՝ ԵԽԽՎ-ում երկարամյա գործունեության եւ արդյունավետ աշխատանքի համար: Պարգեւատրման արարողությանը ներկա էին ԵԽԽՎ նախկին նախագահներ Մեւլութ Չավուշօղլուն եւ Ռենե վան դեր Լինդենը, ԵԽԽՎ պատվիրակներ: Իր խոսքում Ժան-Կլոդ Մինյոնը տիկին Նաղդալյանին շնորհակալություն հայտնեց ԵԽԽՎ-ում կատարած գործուն... ավելին →

Տիգրան Սարգսյանը պրոֆեսոր Նորայր Մանասերյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով19.01.2013

Տիգրան Սարգսյանը պրոֆեսոր Նորայր Մանասերյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է անվանի տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Նորայր Մանասերյանին: Կառավարության ղեկավարը ծննդյան 85-ամյա հոբելյանի առթիվ, կրթության, գիտության և մանկավարժության բնագավառներում երկարամյա ու բեղմնավոր գործունեության, ներդրած ակնառու ավանդի համար պրոֆեսորի բնակարանում Նորայր Մանասերյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: Տիգրան Սարգսյանն անվանի տնտեսագետին մաղթել է քաջ առողջություն և երկարակեցություն:   ավելին →

ՀՀԿ կանանց խորհրդի նախագահի մատուցած անակնկալը հասարակական կազմակերպությունների կանանց համար18.01.2013

ՀՀԿ կանանց խորհրդի նախագահի մատուցած անակնկալը հասարակական կազմակերպությունների կանանց համար

Հայաստանի Հանրապետական ՀՀԿ կուսակցության կանանց խորհուրդը, խորհրդի նախագահ Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ղեկավարությամբ հաճելի անակնկալ էր պատրաստվել Հայաստանի կանանց հասարակական կազմակերպությունների և ՀՀԿ կանանց համար հրավիրելով նրանց սույն թվականի հունվարի 18-ին Ա. Խաչատրյան մեծ համերգասրահ ունկնդրելու Պ. Ի. Չայկովսկու " Շչելկունչիկ " բալետի հիման վրա ստեղծված գրական-երաժշտական կոմպոզիցիան: Կոմպոզիցիայի ընթացքում Չայկովսկու անմահ երաժշտության ներքո հանդիսատեսին... ավելին →

Տեղի ունեցավ ՀՊՏՀ խորհրդի նիստ17.01.2013

Տեղի ունեցավ ՀՊՏՀ խորհրդի նիստ

Հունվարի 17-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նիստին ներկա էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հովիկ Աբրահամյանը ողջունեց նիստի մասնակիցներին, եւ քանի որ սա 2013-ի առաջին հանդիպումն էր, շնորհավորեց Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ` համոզմունք հայտնելով, որ 2013 թվականը կլինի նորանոր ձեռքբերումների տարի: ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր... ավելին →

Տիգրան Սարգսյանը և Բիձինա Իվանիշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ17.01.2013

Տիգրան Սարգսյանը և Բիձինա Իվանիշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ

 Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պաշտոնական այցով ժամանել է Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում իր վրացի գործընկերոջը դիմավորել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, որից հետո ՀՀ կառավարությունում կայացել է երկու հարևան պետությունների գործադիր մարմինների ղեկավարների հանդիպումը: Տիգրան Սարգսյանը և Բիձինա Իվանիշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ տնտեսական, էներգետիկ, մշակութային, արդարադատության, տրանսպորտային հաղորդակցության... ավելին →