Լուրեր

Քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ապահովվում են նոր գույքով20.05.2013

Քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ապահովվում են նոր գույքով

 Նախօրեին մայրաքաղաքում գրանցված առատ տեղումների հետևանքներն ամբողջությամբ վերացված են: Այս մասին Երևանի քաղաքապետին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն կառույցների և քաղաքապետարանի ստորաբաժանումների աշխատակիցներին, որոնք տեղումների հետևանքների վերացման նպատակով համակարգված և օպերատիվ կազմակերպել են փողոցների ու մայթերի ջրահեռացման և երթևեկության վերականգնման աշխատանքները:Տրանսպորտի վարչության պետը... ավելին →

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը ՀՀ ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս20.05.2013

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը ՀՀ ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս

 Ազգային ժողովի հարգարժան նախագահ, Հարգելի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր ծրագիրը: Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի... ավելին →

Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի կադաստրային մարմինների միջև համագործակցության զարգացման հնարավորությունները17.05.2013

Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի կադաստրային մարմինների միջև համագործակցության զարգացման հնարավորությունները

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության կադաստրի դաշնային ծառայության ղեկավար Նատալյա Անտիպինային: Կառավարության ղեկավարը կարևորել է երկու երկրների կադաստրային մարմինների միջև կապերի զարգացումը և ընդլայնումը, ինչը կնպաստի փորձի փոխանակմանն ու այս բնագավառում բարեփոխումների իրականացմանը: Նատալյա Անտիպինան տեղեկացրել է, որ Հայաստանի կադաստրի պետական կոմիտեի հետ ստորագրվել է փոխգործակցության հռչակագիր: Նա հույս է հայտնել, որ այն կնպաստի երկկողմ համագործակցության... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց գյուղական համայնքների բազմազավակ ընտանիքներին16.05.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց գյուղական համայնքների բազմազավակ ընտանիքներին

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 16-ին այցելեց Արագածոտնի մարզի մի քանի բազմազավակ ընտանիքների: Մայիսի 15-ը արդեն երկու տարի է՝ օրենսդրորեն ամրագրվել է որպես Ընտանիքի օր, որի առիթով խորհրդարանի ղեվավարը Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ այցելեց մարզի գյուղական համայնքների սոցիալապես անապահով եւ բազմազավակ երեք ընտանիքների: Շենավան գյուղում ԱԺ նախագահը եղավ Գրիգորյանների տանը. բազմանդամ այս ընտանիքում մեծանում է տասը երեխա: Քուչակ գյուղում այցելեց... ավելին →

Կառավարությունը 30 տոկոսով կսուբսիդավորի բնական գազի հնարավոր թանկացումը16.05.2013

Կառավարությունը 30 տոկոսով կսուբսիդավորի բնական գազի հնարավոր թանկացումը

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ «Ուզում եմ մեր քաղաքացիներին տեղյակ պահել, որ ես պաշտոնական նամակ եմ ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին գազի գնի վերանայման կապակցությամբ,- դիմելով կառավարության անդամներին, ասել է վարչապետը։ - Տեղյակ եք, որ «ՀայՌուսգազարդը» ներկայացրել է հայտ, որով նախատեսվում է, որ բնական գազը Հայաստանի Հանրապետություն պետք է մատակարարվի 270 դոլարով։... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Ընտանիքի օրվա կապակցությամբ15.05.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Ընտանիքի օրվա կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի օրվա առթիվ: Որպես տոն՝ այն մեզանում ընդամենը երկու տարեկան է, փոխարենը չափազանց հարուստ պատմություն ու ավանդույթներ ունի: Մեր ազգային հիմնասյուներից մեկը՝ ընտանիքը գալիս է դարերի խորքից ՝ որպես օջախի, հոգեկան ջերմության, սիրո, հարգանքի եւ հավատարմության, ազգի շարունակականության խորհրդանիշ: Փոխադարձ սիրո, պատասխանատվության ու նվիրվածության վրա հիմնված ընտանիքը եղել ու մնում է հասարակության հիմքը, հոգեւոր ու բարոյական արժեքների,... ավելին →