Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ21.09.2013

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ

 Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձի կապակցությամբ։ 22 տարի առաջ այս օրը հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման սկիզբ դրվեց, և մեր ժողովուրդը ձեռնամուխ եղավ սեփական պետության կայացման, ամրապնդման, հզորացման ու զարգացման գործընթացին: Հաղթահարելով անկախության կայացման առաջին տարիների դժվարությունները՝ մենք այսօր վստահորեն կանգնած ենք ժողվրդավարությունը որպես զարգացման ուղի ընտրած և... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Անկախության տոնի կապակցությամբ21.09.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Անկախության տոնի կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ համապետական կարեւորագույն տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Բոլոր ժողովուրդների համար անկախությունը ոչ միայն բնական եւ օրինաչափ ձգտում է, այլեւ` սեփական ճակատագիրը տնօրինելու եւ իր ապագան կառուցելու իրավունք: Անկախության ձեռքբերմամբ եւ պետականության վերականգնմամբ մենք ազդարարեցինք համայն աշխարհին, որ ի զորու ենք մեր երկիրը դարձնել համաշխարհային ընտանիքի արժանապատիվ անդամ, միջազգային գործընթացների իրավահավասար մասնակից: 22 տարի... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է <<Երևանի մեծ մրցանակ>> հեծանվային սպորտի միջազգային մրցաշարի մասնակիցներին  20.09.2013

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է <<Երևանի մեծ մրցանակ>> հեծանվային սպորտի միջազգային մրցաշարի մասնակիցներին

 Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանի հեծանվահրապարակում կազմակերպված ՀՀ անկախության 22-րդ ամյակին և Խաղաղության միջազգային օրվան նվիրված <<Երևանի մեծ մրցանակ>> հեծանվային սպորտի միջազգային մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող միջազգային մրցաշարն, ի դեպ, առաջին անգամ է կազմակերպվում Երևանում: Մրցաշարին մասնակից Հայաստանի, Վրաստանի և Իրանի մարզիկների անզիջում պայքարն ավարտվել է Հայաստանի մասնակցի... ավելին →

ՀՀ կառավարությունը և ՎԶԵԲ-ը պատրաստակամ են զարգացնել ու խորացնել երկկողմ փոխգործակցությունը20.09.2013

ՀՀ կառավարությունը և ՎԶԵԲ-ը պատրաստակամ են զարգացնել ու խորացնել երկկողմ փոխգործակցությունը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային տնօրեն Բրունո Բալվաներայի գլխավորած պատվիրակությանը: Պարոն Բալվաներան կառավարության ղեկավարին է ներկայացրել Հայաստանում ՎԶԵԲ-ի գրասենյակի նոր ղեկավար Մարկ Դևիսին: Շնորհավորելով վերջինիս նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք կարևորում ենք Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը և ցանկանում ենք հետագայում ևս խորացնել և ընդլայնել երկկողմ... ավելին →

Քննարկվել են հայ-չեխական տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր20.09.2013

Քննարկվել են հայ-չեխական տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը՝ Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Բարձր ենք գնահատում մեր երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների մակարդակը: Առկա է նաև տնտեսական կապերի զարգացման մեծ ներուժ, ուստի ամեն ինչ պետք է անենք այն իրացնելու համար»: Չեխիայի Սենատի փոխնախագահը ևս կարևորել է երկկողմ... ավելին →

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստը20.09.2013

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը ներկայացված առաջարկների հիման վրա քննարկել և հաստատել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Տրանշ 1)» վարկային համաձայնագրի շրջանակներում իրականացվող Երևանի Արշակունյաց պողոտայի վերակառուցման (լայնացման)... ավելին →