Լուրեր

30.08.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան օրվա առթիվ

«Հարգարժան պարոն Նախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ձեր ղեկավարությամբ ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատուն քայլեր են իրականացվում պետականության ամրապնդման, սոցիալ-տնտեսական վերելքի ապահովման եւ ժողովրդի կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ: Համոզված եմ, որ Ձեր հեղինակությունը, գիտելիքները, աշխատանքային ու պետական-քաղաքական ակտիվ գործունեության ընթացքում ձեռք բերած հարուստ փորձը այսուհետ եւս... ավելին →

Կառավարությունը հնարավորություն կստանա զսպել ուսման վարձի աճը29.08.2013

Կառավարությունը հնարավորություն կստանա զսպել ուսման վարձի աճը

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: ՀՀ կրթության և գիտության նախարարության որդեգրած ռազմավարության շրջանակում առաջարկվում է փոխել ուսանողների ֆինանսական աջակցության գործող համակարգի գաղափարախոսությունը, այն... ավելին →

29.08.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել գեղանկարիչ Ժանսեմի մահվան կապակցությամբ

«Խոր ցավով տեղեկացա մեր տաղանդաշատ հայրենակցի՝ աշխարհահռչակ գեղանկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյանի) մահվան մասին: Ժանսեմի՝ յուրատեսակ ոճ ունեցող բարձրարժեք ստեղծագործությունները ցուցադրված են աշխարհի հայտնի պատկերասրահներում եւ ներառված են տարբեր հավաքածուներում: Ժանսեմն առանձնահատուկ սիրով էր լցված հայրենիքի հանդեպ՝ կամրջելով հայ-ֆրանսիական մշակութային կապերը եւ երկու երկրներին ու ժողովուրդներին: Ցավակցում եմ մեծ նկարչի հարազատներին, մերձավորներին, նրա արվեստի բազմաթիվ... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Բրազիլիայի նորանշանակ դեսպանին29.08.2013

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Բրազիլիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 29-ին ընդունեց ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մոնտեյրուին: Ողջունելով հյուրին` Ազգային ժողովի նախագահը շնորհավորեց նրան Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնեց, որ նրա պաշտոնավարության ընթացքում երկու երկրների միջեւ համագործակցությունը կզարգանա եւ կխորանա: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը բազմակողմ... ավելին →

Տիգրան Սարգսյանը և Վրաստանի փոխվարչապետը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր29.08.2013

Տիգրան Սարգսյանը և Վրաստանի փոխվարչապետը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Մեծապես կարևորելով Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը՝ վարչապետը նշել է. «Մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել՝ երկկողմ կապերի զարգացման և ընդլայնման համար: Դա բխում է մեր ժողովուրդների շահերից: Պետք է ստեղծենք ընդհանուր տարածք, որտեղ մեր ժողովուրդները կգործեն ազատ, կհամագործակցեն տարբեր ոլորտներում, ինչը կստեղծի... ավելին →

Քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատությունները պատրաստ են նոր ուսումնական տարվան28.08.2013

Քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատությունները պատրաստ են նոր ուսումնական տարվան

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է քաղաքապետարանի կողմից իրականացված և ընթացիկ ծրագրերն ու խոսել նոր ուսումնական տարվան ընդառաջ նախապատրաստական աշխատանքների մասին: Հանրակրթության վարչության պետը նշել է, որ ամբողջությամբ ավարտելով դպրոցների և մանկապարտեզների ջեռուցման ապահովման հարցը, շարունակվում են դրանց վերանորոգման ուղղությամբ աշխատաքները: 2013 թվականին Երևանի քաղաքապետի... ավելին →