Լուրեր

Ամանորյա միջոցառումները նախատեսված են դեկտեմբերի 20-ից հունվարի 13-ը13.12.2012

Ամանորյա միջոցառումները նախատեսված են դեկտեմբերի 20-ից հունվարի 13-ը

Երևանն Ամանորին պատրաստվում է միջոցառումների որակական ու քանակական աննախադեպ ցուցանիշով ու նորամուծություններով: Տոնակատարությունները մեկնարկելու են դեկտեմբերի 20-ից՝ ամանորյա առաջին բացօթյա համերգով և խորհրդանշական միջոցառմամբ, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ կմիացնի հանրապետության գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական լույսերը, ինչին կհաջորդի մեծ հրավառությունը։ <<Բոլոր վարչական շրջաններում նախատեսել ենք բազմապիսի ծրագրեր։ Այս տարի առաջին անգամ տոնածառեր... ավելին →

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ13.12.2012

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ

Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվեցին «Դեպի ծով ելք չունեցող պետությունների միջազգային իրավական կարգավիճակը. հնարավորություններ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին պատգամավորներ, նախարարությունների, ՀՀ-ում գործող միջազգային կառույցների ու հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ հանրապետության գիտական, վերլուծական, իրավական եւ գործարար ոլորտի ներկայացուցիչներ, փորձագետներ,... ավելին →

ՀՀ վարչապետը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին13.12.2012

ՀՀ վարչապետը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 13-ին այցելել է Սպիտակ տուն: Սպիտակ տանը վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ծրագրի ընթացքին: Նույն օրը Տիգրան Սարգսյանը հանդիպել է «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիա» ծրագրի գործադիր... ավելին →

Մեկնարկել է ՀՀԿ ԵԿ կողմից իրականացվող համադպրոցական ինտելեկտուալ մրցույթ-փառատոնը12.12.2012

Մեկնարկել է ՀՀԿ ԵԿ կողմից իրականացվող համադպրոցական ինտելեկտուալ մրցույթ-փառատոնը

Դեկտեմբերի 12-ին մեկնարկել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից իրականացվող համադպրոցական ինտելեկտուալ մրցույթ-փառատոնը, որն անցկացվում է Երևանի ավագ դպրոցների միջև։ Մրցույթ-փառատոնին մասնակցում է Երևանի 35 դպրոցի թիմ՝ յուրաքանչյուրում 6 մասնակից։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Երևանի խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը նշեց, որ ՀՀԿ ԵԿ-ն ինտելեկտուալ մրցույթ-փառատոն կազմակերպում է արդեն 7-րդ տարին։ Հիմնական նպատակն է աշակերտների շրջանում բարձրացնել գիտելիքի արժևորման խնդիրը, նպաստել... ավելին →

Սիլիկոնյան հովտում բացվել է Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը 12.12.2012

Սիլիկոնյան հովտում բացվել է Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում` Սիլիկոնյան հովտի Փլագ էնդ Փլեյ տեխնոլոգիական կենտրոնում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության ներկայությամբ պաշտոնապես բացվել է Հայաստանի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ներկայացուցչական գրասենյակը: Այնուհետև Փլագ էնդ Փլեյ կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանում առաջին վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին փոխըմբռման հուշագրի ստորագրությունը: Վենչուրային հիմնադրամը ՏՏ ոլորտում նորաստեղծ կազմակերպություններին հնարավորություն կընձեռի... ավելին →

www.e-payments.am-ը լավագույն տեխնիկական կատարում ունեցող կայքն է Հայաստանում12.12.2012

www.e-payments.am-ը լավագույն տեխնիկական կատարում ունեցող կայքն է Հայաստանում

Դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել «ArmNet Awards 2012» համահայկական վեբ-մրցույթի արդյունքները եզրափակող մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը: Մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն տեխնիկական կատարում» անվանակարգում միջազգային ժյուրիի կողմից լավագույնն է ճանաչվել ՀՀ կառավարության www.e-payments.am կայքը: Նշենք, որ «ArmNet Awards 2010»-ի շրջանակում «Լավագույն նորարարություն» անվանակարգում միջազգային ժյուրիի կողմից միաձայն լավագույնն էր... ավելին →