Լուրեր
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի նորանշանակ համակարգողին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյին: Կառավարության ղեկավարը, շնորհավորելով Բուզետոյին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ այսուհետ ևս ՀՀ կառավարության ու ՄԱԿ-ի գրասենյակի միջև փոխգործակցությունը կլինի ներդաշնակ և սերտ: «Մենք շահագրգռված ենք երկկողմ կապերի հետագա զարգացմամբ և խորացմամբ: Մենք բարձր ենք գնահատում տարբեր ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերն ու դրանց... ավելին →
Տիգրան Սարգսյանն ԱՄՀ մշտական ներկայացուցչի հետ քննարկել է երկկողմ փոխգործակցությունը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսին, ով այդ պաշտոնում փոխարինում է առաքելությունն ավարտած Գիերմո Տոլոսային: Կառավարության ղեկավարը շնորհավորել է Թերեզա Դաբան Սանչեսին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վարչապետը հույս է հայտնել, որ տիկին Սանչեսը կհաջողի իր առաջիկա գործունեության մեջ և կնպաստի ԱՄՀ-ի հետ փոխգործակցության զարգացմանը, ամրապնդմանը և համատեղ նոր ծրագրերի իրականացմանը: Այնուհետև,... ավելին →
2013 թվականին անհրաժեշտ գույքով կհամալրվեն Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզները
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ՝ դեռևս 2012 թվականի աշնանը, գույքագրվել է մանկապարտեզների հնամաշ կամ պակասող գույքը, ինչի արդյունքում կազմվել է անհրաժեշտ գույքի տեսականու ու քանակի ցանկը։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով՝ մանկապարտեզները գույքով համալրելու 2013 թվականի ծրագիրն աննախադեպ է. ներառված են բոլոր մանկապարտեզները և ցուցակագրած գույքը ստանալու են ամբողջությամբ։ 2013 թվականի՝ մանկապարտեզները նոր գույքով ապահովելու... ավելին →
ՀՀԿ կանանց խորհուրդը կազմակերպել է երեխաների այցելեությունը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
ՀՀԿ կանանց խորհրդը Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մեկշաբաթյա ծրագրի շրջանակում ավանդական է դարձրել Հայաստանի սահմանամերձ և հեռավոր գյուղերի երեխաների այցելեությունները` Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Նպատակը` երիտասարդ սերնդի մեջ սերմանել հայրենասիրություն, ծանոթացնել թանգարանին և Սարդարապատի հերոսամարտին նվիրված ցուցանմուշներին և նյութերին: Այս անգամ մասնակցում էին Արարատի, Շիրակի, Կոտայքի և Լոռու մարզերի միջին և բարձր դասարանների թվով 200–ից... ավելին →
Սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն
Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հրավերով հունիսի 4-ին սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն: Պաշտոնական պատվիրակության կազմում են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Վոլոդյա Բադալյանը, պաշտոնատար այլ անձինք : Առաջին հանդիպումը Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հետ էր: Լատվիայի Սաեյմայի... ավելին →
Մայիսի 31-ին տեղի ունեցավ I-IV դասարանի աշակերտների նկարների ցուցահանդես, որը կազմակերպել էին ՀՀԿ «Գյումրի-2» Շրջանային կազմակերպության երիտասարդական խորհուրդը՝ ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի աջակցությամբ: Ցուցահանդեսին ներկա էին մոտ 400 մարդ և ներկայացված էին 1000-ից ավել նկար: Ցուցահանդեսին ներկա էր ԱԺ պատգամավոր, ՀՀԿ «Գյումրի-2» Շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: ավելին →