Լուրեր
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի միջեւ դեկտեմբերի 19-ին ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ապահովել ՀՀ անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության արդյունավետությունը: Հուշագիրն ստորագրեցին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ Ժնեւի կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆլյուրին: Կողմերը կհամագործակցեն հանձնաժողովի գործունեության... ավելին →
Խորհրդարանը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Դեկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստարջանի աշխատանքը: Պատգամավորները շարունակեցին նախորդ օրն ընդհատված «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ օրինագիծը քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն: Ըստ զեկուցողի՝ 2013 թ.-ից 1 մլրդ դրամի եւ 2014 թ.-ից 500 մլն դրամի շեմը գերազանցող... ավելին →
Դեկտեմբերի 18-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ ԱԺ նախագահի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան 5-րդ մրցույթ-փառատոնի գալա համերգը: Համերգին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մարզպետներ եւ պաշտոնատար այլ անձինք: Նշենք, որ 5-րդ մրցույթ-փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 5-ին: Այն նվիրված է Սայաթ-Նովայի 300 եւ Եղիշե Չարենցի... ավելին →
Մայրաքաղաքում տեղացած և շարունակվող ձյան տեղումների հետևանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու նպատակով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից արդեն երրորդ օրն է սկսվել և շարունակվում են մայրաքաղաքի փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։ Աշխատանքներում ներգրավված է ընդհանուր թվով շուրջ 181 միավոր մեքենասարքավորում, այդ թվում` 56 ձյուն մաքրող, 62 աղցան, մայթ մաքրող 22 և <<Բելառուս GSB>> մակնիշի 34... ավելին →
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ փոխնախագաh Ջոզեֆ Բայդենին
Հեռագրում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն Փոխնախագահ, Հայաստանի կառավարության անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Քընեքթիքըթ նահանգում օրերս տեղի ունեցած սոսկալի ողբերգության կապակցությամբ: Մենք սգում ենք ամերիկյան ժողովրդի հետ միասին, կիսում նրա վիշտը և աղոթում Աստծուն անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Խնդրում եմ զոհվածների ընտանիքների անդամներին և բարեկամներին փոխանցել մեր կարեկցանքն ու սփոփանքի խոսքերը»: *** ԱՄՆ Քընեքթիքըթ նահանգում օրերս... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՑԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԴԵՐԱՍԱՆ ԱԼԵՆ ԴԵԼՈՆԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է համաշխարհային կինոյի լեգենդներից մեկին՝ ֆրանսիացի նշանավոր դերասան Ալեն Դելոնին, ով այսօր Երևանում ներկա կգտնվի իր մասնակցությամբ նկարահանված «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի պրեմիերային: Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում, ուրախությամբ նշելով, որ Ալեն Դելոնի ստեղծած կերպարները Հայաստանում ևս մեծ ճանաչում և ժողովրդականություն են վայելում, իսկ դարավոր պատմություն և մեծ ներուժ ունեցող հայ-ֆրանսիական ջերմ բարեկամական... ավելին →