Լուրեր
Ճանաչողական շրջայցեր՝ երևանաբնակ սիրիահայ աշակերտների համար
Շարունակվում են Երևանի քաղաքապետարանի տարաբնույթ ծրագրերը՝ ուղղված սիրիահայ ընտանիքներն աջակցությանն ու ինտեգրմանը մայրաքաղաքի առօրյային։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը ճանաչողական շրջայցեր է կազմակերպում սիրիահայ աշակերտների համար։ Երևանի հիմնական դպրոցներում սովորող շուրջ 500 սիրիահայ աշակերտներ պարբերաբար այցելում են թանգարաններ, թատրոններ, մշակութային այլ հաստատություններ, ինչպես նաև տարբեր դպրոցներ, որտեղ ծանոթանում... ավելին →
ՀՀ կառավարության այսօրվա նիստը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: Նիստում գործադիրը հավանություն է տվել ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որը մշակվել է ի կատարումն Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) առաջարկության: ՀՀ ընտրական օրենսգիրքը չի սահմանում կառուցակարգ առ այն, որ կուսակցության ներկայացրած հաշիվները չի վերանայի նույն կուսակցության ներկայացրած աուդիտորը: ԳՐԵԿՈ-ն... ավելին →
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագիրը, որի մշակման հիմք են հանդիսացել ՏՏ ոլորտի զարգացման և էլեկտրոնային հասարակության ձևավորման վերաբերյալ կառավարության ընդունած նախորդ որոշումները: Համաձայն 2013թ. դեկտեմբերի 24-ին ստորագրված Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության ճանապարհային քարտեզի՝ նախատեսվում է ինտեգրված համակարգի ազգային սեգմենտի և էլեկտրոնային եղանակով տեղեկատվության... ավելին →
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում արձանագրել է, որ 2014թ. մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում տեղի ունեցած ցրտահարության՝ բնական աղետի հետևանքով մարզերի մի շարք համայնքներին պատճառված վնասը հասել է աղետալի աստիճանի՝ ստեղծելով արտակարգ իրավիճակ: Այդ վնասը մեղմելու նպատակով հրատապ անհրաժեշտություն է առաջացել գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից ձեռք բերել տարբեր սերմացու և հատկացնել ՀՀ մարզպետարաններին՝ ցրտահարությունից... ավելին →
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, համաձայնություն է տվել «Անչափահասներին իրենց մշտական բնակության պետություններ վերադարձնելու հարցում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» 2002թ. հոկտեմբերի 7-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը: Փոփոխությունները վերաբերում են արձանագրության գործողության ժամկետի պարբերական երկարաձգմանը և... ավելին →
Կառավարության այսօրվա նիստում, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, հավանության է արժանացել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումը հնարավորություն կտա ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրականացվող ստուգումներն... ավելին →






