Լուրեր

Հանձնարարվել է խստորեն վերահսկել ասֆալտապատման աշխատանքների կազմակերպման գործընթացը22.07.2013

Հանձնարարվել է խստորեն վերահսկել ասֆալտապատման աշխատանքների կազմակերպման գործընթացը

 Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով մայրաքաղաքում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներին, պատասխանատուներին հանձնարարել է խստորեն վերահսկել դրանց ընթացքն ու հորդորել կապալառուներին աշխատանքները կազմակերպել այնպես, որ բնակչությանն ավելորդ անհարմարություններ չպատճառվեն: <<Այս հարցում անհրաժեշտ է լինել խիստ և հետևողական, որպեսզի այդ աշխատանքները հնարավորին արագ կատարվեն ու չխաթարեն մայրաքաղաքի բնականոն երթևեկը:... ավելին →

Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջաններում բնակիչների ամենշաբաթյա ընդունելությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է անցկացրել19.07.2013

Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջաններում բնակիչների ամենշաբաթյա ընդունելությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է անցկացրել

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրներին ծանոթանալու և բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության սահմանված ժամանակացույցի համաձայն՝ աշխատանքային յուրաքանչյուր օր աշխատակազմի երկու վարչությունների պետերն անձամբ են ընդունում և լսում քաղաքացիներին: Վարչական շրջանների ղեկավարները ևս յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը, ժամը... ավելին →

Վարչապետը շնորհավորել է Պերճ Զեյթունցյանին ծննդյան 75-ամյակի առթիվ19.07.2013

Վարչապետը շնորհավորել է Պերճ Զեյթունցյանին ծննդյան 75-ամյակի առթիվ

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ շնորհավորել է անվանի դրամատուրգ Պերճ Զեյթունցյանին ծննդյան 75-րդ հոբելյանի առթիվ, մաղթել արձակագրին քաջառողջություն և երկար տարիների կյանք: Ծննդյան 75-ամյակի առթիվ և գրականության ոլորտում ունեցած նշանակալից ավանդի համար արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: ավելին →

ՀՀ կառավարությունը և ՎԶԵԲ-ն ստորագրել են վարկային համաձայնագիր Երևանում ջրամատակարարման բարելավման վերաբերյալ19.07.2013

ՀՀ կառավարությունը և ՎԶԵԲ-ն ստորագրել են վարկային համաձայնագիր Երևանում ջրամատակարարման բարելավման վերաբերյալ

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը: «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ ունենք երկար տարիների համագործակցության հաջողված ծրագրեր: Մենք բարձր ենք գնահատում և կարևորում այդ համագործակցությունը: Հայաստանում բազմաթիվ ծրագրեր չէին իրականանա, եթե չլիներ ՎԶԵԲ-ի տեխնիկական և ֆինանսական օժանդակությունը», - ընդգծել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել... ավելին →

Վարչապետն այցելել է «Արի տուն» ճամբար19.07.2013

Վարչապետն այցելել է «Արի տուն» ճամբար

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Աղավնաձորի «Արի տուն» ճամբար` մասնակցելու ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի երրորդ փուլի հանդիսավոր փակման արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի հայոց լեզվի արագացված դասընթացների և ուսուցիչների վերապատրաստման դասընթացների մասնակիցները, դասավանդող... ավելին →

Ամփոփվել են բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունների այս տարվա առաջին կիսամյակի արդյունքները18.07.2013

Ամփոփվել են բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունների այս տարվա առաջին կիսամյակի արդյունքները

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության կողմից մշտական հսկողության է իրականացվում սոցիալական ծրագրերի պատշաճ կատարման ուղղությամբ: Այդ նպատակով պարբերաբար ստուգայցեր են կատարվում սոցիալական ծառայությունների տարածքային բաժիններ`աշխատանքային առօրյային և կարիքավոր բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունների տրամադրմանը տեղում ծանոթանալու նպատակով: Վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական բաժինների պետերի և... ավելին →