Լուրեր
Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր
Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը հանդիպել է Երևանում անցկացվող <<CTS 2013>> 12-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի կազմակերպիչներին և մասնակիցներին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին և ներկայացնելով զբոսաշրջային ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքապետարանի դիրքորոշումն ու իրականացվող ծրագրերը`Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ, լինելով աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, Երևանն ուրույն հետաքրքրություն է ներկայացնում նաև զբոսաշրջային... ավելին →
ՀՀԿ ԵԿ-ն կազմակերպել էր «Անցյալը մեր մեջ, մենք` ապագայի» խորագրով ցուցահանդես և ֆիլմի դիտում
Հայկական բանակի կազմավորման 21 և արցախյան շարժման 25-ամյակներին նվիրված` ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը (ԵԿ) մարտի 2-ին կազմակերպել էր «Անցյալը մեր մեջ, մենք` ապագայի» խորագրով ցուցահանդես և ֆիլմի դիտում: Միջոցառմանն աջակցել էին ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթը, ռեժիսոր Սամվել Թադևոսյանը: Նկարներում արտացոլված էին պատերազմը, ազատամարտիկների կյանքը կռվի դաշտում, ինչպես նաև ներկայացված էին ՀՀ ազգային և Արցախի հերոսի կոչումները կրող անձանց կենսագրությունները:... ավելին →
Քննարկվել է հանրապետությունում անտառվերականգնողական աշխատանքների ընթացքը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը նախ քննարկել և հաստատել է հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության 2012 թվականի հաշվետվությունը, հիմնադրամի 2013 թ. հաստիքացուցակը և գործադիր մարմնի պահպանման ապարատի ծախսերի նախահաշիվը: Նախորդ տարիների ընթացքում հիմնադրամի կողմից հանրապետությունում ընդհանուր առմամբ հիմնվել է 254 հեկտար անտառածածկ տարածք, կառուցվել է 54 կմ... ավելին →
Կառավարությունը 2013 թվականին նույնպես տրամադրված է լարված աշխատանքի
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետը հրապարակել է երկրի տնտեսական զարգացման 2012 թ. կարևոր ցուցանիշները, որոնք Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է այսօր։ ՀՆԱ-ի ցուցանիշը կազմել է 7.2 տոկոս` 0.2-ով ավելի, քան երկրի նախագահը կառավարության առջև դրել էր իբրև թիրախ։ «Ձեռք բերված բարձր ցուցանիշը, որ կարողացել ենք համատեղ հաղթահարել, 2013 թ. համար ենթադրում է շատ լարված աշխատանք, - ասել է վարչապետ... ավելին →
Խորհրդարանն ավարտեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
Փետրվարի 28-ին խորհրդարանը շարունակեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչեւ օրակարգին անցնելը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Սումգայիթի եւ Բաքվի ցեղասպանություններին զոհ դարձած մեր հայրենակիցների հիշատակը՝ նշելով. «Հարգելի պատգամավորներ, այսօր լրանում է Սումգայիթի դեպքերի 25-րդ տարելիցը: Ադրբեջանի հայաբնակ Սումգայիթ քաղաքում պետական մակարդակով կազմակերպվեց եւ իրականացվեց հանցագործություն, որի հետեւանքով սպանվեցին... ավելին →
Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ-ի դեսպանին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ի դեսպանատան քաղաքական և տնտեսական հարցերով խորհրդականները: ավելին →