Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Սուրեն Ավդալբեկյանի մահվան կապակցությամբ
Խորապես վշտացած եմ անվանի բժիշկ-վիրաբույժ, ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի մահվան կապակցությամբ: Հայկական բժշկությունը կորցրեց բժշկի ու մանկավարժի, գիտնականի եւ մի անձնավորության, ով մինչեւ կյանքի վերջին օրերը շարունակում էր աշխատել նույն եռանդով եւ նվիրումով՝ նպաստելով հայկական բժշկության ու առողջապահական համակարգի զարգացմանը, իր գիտելիքներն ու հարուստ փորձը փոխանցելով բժիշկների մի քանի սերունդների: Սուրեն Ավդալբեկյանը ոչ միայն փայլուն գիտնական էր, այլեւ hրաշալի մարդ, ով մեծ հարգանք ու... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ
Սրտի խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանի մահվան մասին: Հայկական մշակույթը կորցրեց իր հիմնասյուներից մեկին, ով իր ստեղծագործությամբ կամրջում էր տարբեր ժամանակներ եւ որի ստեղծած մշակութային արժեքները պատկանում են համայն մարդկությանը: Նա այն արվեստագետն էր, ով շարունակելով հայկական կերպարվեստի ավանդույթները, մեծ ներդրում ունեցավ նաեւ Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացման գործում: Հայտնում եմ իմ վշտակցությունը Հակոբ Հակոբյանի բոլոր... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ներկայացում դիտելու էին հրավիրվել Հայրենիքին իրենց ծառայությունը մատուցած Արցախյան պատերազմի մասնակից և հերոսամարտում զոհված ազատամարտիկների ընտանիքների կանայք, ինչպես նաև երևանաբնակ ազգային փոքրամասնությունների համայնքների անդամները։ Ներկայացումից առաջ Տարոն Մարգարյանի անունից քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը 23 կանանց պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով՝ Հայրենիքին մատուցած... ավելին →
Մարտի 8-ի առաջին անակնկալն օդանավակայանում
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորական բարեմաղթանքներով բացիկներ ու ծաղիկներ են ստացել մարտի 8-ին առաջինը Երևան ժամանած կանայք։ ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ
Սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ տարվա ամենագեղեցիկ տոնի կապակցությամբ։ Անսահման համբերությամբ ու բարությամբ, անսպառ լավատեսությամբ, հարազատ օջախին ու ընտանիքին ձեր անմնացորդ նվիրումով դուք արժանիորեն վաստակել եք ամենաբարձր գնահատանքը ։ Անուրանալի է նաև ձեր ներդրումը մեր ձեռքբերումներում։ Նաև ձեր հոգածությամբ, տնտեսության ամենատարբեր ճյուղերում և բնագավառներում ձեր նվիրված աշխատանքով է, որ օր օրի շենանում է մեր սիրելի մայրաքաղաքը։ Ձեր տոնի ու բնության զարթոնքի... ավելին →
Երևանի քաղաքապետը մասնակցել է <<Գարնանային մեղեդի>> խորագրով ցուցահանդեսի բացմանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված <<Գարնանային մեղեդի>> խորագրով ստեղծագործական ցուցահանդեսի բացմանը: Արդեն վեցերորդ տարին անընդմեջ մարտի 8-ին ընդառաջ կազմակերպվող ցուցահանդեսում ներկայացվում են կին նկարիչների ստեղծագործություններ: Այս անգամ ցուցահանդեսին մասնակցել են 120 նկարչուհիներ՝ 140 ստեղծագործություններով: Քաղաքապետը շրջել, ծանոթացել է աշխատանքներին և զրուցել ու շնորհավորել է հեղինակներին: Այնուհետ,... ավելին →