Լուրեր
ՀՀ Ազգային ժողովի եվ ԵԱՀԿ երեվանյան գրասենյակի միջեվ ստորագրվեց Համագործակցության հուշագիր
Մարտի 15-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ՀՀ Ազգային ժողովի եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունը` նշելով, որ այն ամուր հիմքերի վրա է դրված եւ տվել է իր դրական արդյունքները: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Ազգային ժողովը բարձր է գնահատում ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի գործունեությունը, որը հիմնված է ԵԱՀԿ սկզբունքների, անվտանգության եւ կայունության... ավելին →
«Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում իմ ջերմ շնորհավորանքները և մաղթանքները՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում ՉԺՀ կառավարությունը մեծ հաջողությունների կհասնի` ապահովելով Չինաստանի հետագա կայուն ու ներդաշնակ զարգացումը: Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ... ավելին →
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի վերանորոգված շենքի բացմանը: Կառավարության ղեկավարը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ շրջել է շենքում՝ ծանոթացել կատարված աշխատանքներին և աշխատանքային նոր պայմաններին: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժինը հագեցվել է ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով: Տեղեղեկացվել է, որ ոստիկանական համակարգում շարունակվում են արդիականացման աշխատանքները:... ավելին →
Հստակեցվելու են անշարժ գույքի գնահատման ընթացակարգերը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքների նախագծերին, որոնց ընդունմամբ նման գործունեություն իրականացնող անձանց և ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման հսկողությունը լիարժեք կիրականացվի, կվերացվեն խնդրի... ավելին →
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին
Մարտի 13-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում... ավելին →
Լրացավ Եղիշե Չարենցի ծննդյան 116 տարին
Մարտի 13-ին՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության և Ե. Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ մեծանուն գրողի հուշահամալիր են այցելել Երևան քաղաքի հիմնական դպրոցների աշակերտներ, անվանի արվեստագետներ։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղկեպսակ է դրվել հուշարձանին։ Հուշահամալիրին ծաղիկներ դնելուց հետո չարենցասերները ասմունքել են, ապա դպրոցականները Չարենցի բանաստեղծություններով թերթիկներ են բաժանել անցորդներին։ ավելին →