Լուրեր
Հանդիպում երևանցի զինծառայողների հետ
Երևանի քաղաքապետը Տարոն Մարգարյանը, ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է նաև ԼՂՀ ՊԲ Վազգեն Սարգսյանի անվան մոտոհրաձգային զորամաս, հանդիպել երևանաբնակ ժամկետային զինծառայողների հետ: Քաղաքապետի զորaմաս այցի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողությանը, դիմելով երևանցի զինծառայողներին, Տարոն Մարգարյանը նախ նկատել է, որ հարազատ տնից հարյուրավոր կիլոմետրեր հեռու հայրենիքի սահմանների պաշտպանությունը պատասխանատու և կարևոր առաքելություն է: Եվ այդ առաքելությունը շատ ավելի... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ
Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Արցախի նախագահը, ողջունելով Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հարաբերությունների զարգացման ընթացքն ու ընդլայնման և խորացման գործնական միտումները` կարևորել է Երևանի հետ բազմակողմանի համագործակցությունը՝ այն համարելով օգտակար թե Ստեփանակերտի, թե, առհասարակ, Արցախի համար: <<Շատ կարևոր է, որ Երևան-Ստեփանակերտ համագործակցությունը չի սահմանափակվում քաղաքապետերի... ավելին →
Շիրակի մարզում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղի երիտասարդական առաջնություն
Մարտի 16-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական քոլեջի դահլիճում տեղի ունեցավ «ՀՀԿ Գյումրի-2» Շ/Կ երիտասարդական կազմակերպության նախաձեռնած «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի երիտասարդական գարնանային առաջնությունը: Ինտելեկտուալ խաղին մասնակցել է 13 թիմ` 6-ական մասնակցով: Թիմերը կազմված էին բուհական հաստատություններից, երիտասարդական կազմակերպություններից և անհատ երիտասարդներից: Միջոցառմանը մասնակցում էր ավելի քան 100 երիտասարդ: Բոլոր մասնակից թիմերին... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Արամայիս Սահակյանի մահվան կապակցությամբ
Սրտի խոր ցավով տեղեկացա գրող, երգիծաբան, բանաստեղծ, հրապարակախոս Արամայիս Սահակյանի մահվան մասին: Կյանքից հեռացավ տաղանդավոր արվեստագետը, յուրահատուկ լրագրողն ու կենսախինդ մարդը, ում թե գրավոր, թե բանավոր խոսքը լի էին անսպառ էներգիայով եւ քաղաքացիական կեցվածքով: Սահակյանական գրիչը հումորին զուգահեռ նաեւ սեր ու բարություն էր տարածում, որի շնորհիվ նրա բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը իսկապես ժողովրդական էին դարձել տարբեր սերունդների մարդկանց համար: Խորապես ցավակցում եմ... ավելին →
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Մարտի 15-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվեց «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ու հարակից 14 օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Օրենքների նախագծերի փաթեթը նպատակ ունի լրամշակելու «Փողերի լվացման եւ... ավելին →
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մարտի 15-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ԱԺ մարտի 18-21-ի չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 9 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 71 հարց, այդ թվում` 15... ավելին →