Լուրեր
Պետական աջակցության ծավալն ավելացել է
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Երկու որոշմամբ կառավարությունը հաստատել է Հայաստանի հողօգտագործողներին 2013 թ. համար մատչելի գնով դիզելային վառելանյութի և ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերը։ ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է ծրագրերն իրականացնելու համար սուբսիդիա տրամադրելու նպատակով մրցակցային հիմունքներով կազմակերպել ընտրություն դիզելային վառելանյութ և պարարտանյութ ներկրող... ավելին →
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը կրկին հաղթեց
Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության (ԵԿ) անդամների ներկայացրած ծրագիրը հաղթանակի է արժանացել ՙԿոնրադ Ադենաուեր՚ գերմանական քաղաքական հիմնադրամի կողմից։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ Լիլիթ Բեգլարյանը, Աննա Օհանյանը և Սուրեն Պետրոսյանը հունվարի 20-23-ը Թբիլիսիում մասնակցել են ՙԿոնրադ Ադենաուեր՚ գերմանական քաղաքական հիմնադրամի ՙՔաղաքական տրանսֆորմացիա՚ խորագրով ձմեռային դպրոցին։ Երիտասարդական այս հավաքին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և... ավելին →
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամսար Բաբինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրերով մայրաքաղաքում առողջապահության ոլորտում իրականացված աշխատանքները և 2013թ. անելիքները: Նշվել է, որ Երևանի զարգացման 2012 թվականի ծրագրերով իրականացվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական ընկերությունների շենքերի պահպանմանն ու վերականգնմանն ուղղված հիմնանորոգման, նաև շենքերի... ավելին →
Կառավարությունում շարունակվել է պետական գերատեսչությունների հաշվետվությունների ներկայացումը
Հայաստանի Հանրապետության կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ 2012 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ բնապահպանության նախարարները, ՀՀ ոստիկանապետը, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի... ավելին →
Պետությունը պատրաստ է իր ամբողջ գործիքակազմը ծառայեցնել բիզնեսի զարգացմանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի արդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ: Ողջունելով ներկաներին` կառավարության ղեկավարը նշել է. «Այսօրվա մեր հանդիպման նպատակն է առարկայորեն քննարկել, թե ինչպես կառավարությունը կարող է օժանդակել ձեզ, որպեսզի 2013 թ. ձեր արտադրական հզորությունները մեծանան, արտադրության ֆիզիկական ծավալներն ավելանան, և ինչպես կարող ենք խթանել արտահանման ծավալի աճը:... ավելին →
Վալոնիայի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն՝ ԱԺ-ում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հունվարի 23-ին հանդիպում ունեցավ Բելգիայի Թագավորության Վալոնիա մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Սերժ Հենդրիսի եւ Բելգիայի մեր հայրենակից, բռնցքամարտիկ Արսեն Սարգսյանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Արթուր Գեւորգյանը: Հյուրերը, շնորհակալություն հայտնելով ջերմ... ավելին →