Լուրեր
Ազգային ժողովն սկսեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 17-ին Ազգային ժողովը գումարեց արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քվեարկության դրեց արտահերթ նստաշրջան անցկացնելու եւ արտահերթ նստաշրջանի անցկացման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշումները, որոնք ընդունվեցին Ազգային ժողովի կողմից: ԱԺ պատգամավորները շարունակեցին նախորդ քառօրյայի վերջին նիստում ընդհատված՝ ՀՀ վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության... ավելին →
Դիլիջանում մեկնարկել է շախմատի կանանց «Գրան Պրի» շարքի վեց մրցաշարերից մեկը
ՀՀ վարչապետ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում մեկնարկել է շախմատի կանանց «Գրան Պրի» շարքի վեց մրցաշարերից մեկը, որը կանցկացվի մինչ հունիսի 29-ը: ՀՀ նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ կառավարության անունից ողջունելով մրցաշարի բոլոր մասնակիցներին և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին՝ վարչապետը նշել է. «Այսօր շախմատը մեր կյանքում մեծ տեղ է զբաղեցնում և մեծ դերակատարություն ունի... ավելին →
Վարչապետն ընդունել է Էստոնահայ գրող Գոհար Մարկոսյան-Կասպերին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Էստոնիայում բնակվող հայազգի հայտնի գրող Գոհար Մարկոսյան-Կասպերին, ով հայրենիք է ժամանել «Բոլորը գնում են Երևան» ժողովրդական դիվանագիտության առաքելության ծրագրի շրջանակներում: Ողջունելով գրողին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Դուք հեղինակություն եք վայելում ընթերցողների շրջանում և մենք բոլորս սպասում ենք Ձեր նոր ստեղծագործություններին»: Էստոնահայ գրողը վարչապետին է ներկայացրել իր նոր վեպի հրատարակման ուղղությամբ աշխատանքներն ու... ավելին →
Մայրաքաղաքի բուժհաստատությունները վերազինվում են բժշկական նոր սարքավորումներով
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ առաջին անգամ Երևան քաղաքի բյուջեով միջոցներ են հատկացվել քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների համար նոր սարքավորումների ձեռքբերման նպատակով: <<Աջակցություն առողջապահական կազմակերպություններին բժշկական սարքավորումների ձեռքբերման համար>> ծրագրի շրջանակում թվով 16 բուժհաստատությունների տրամադրվել են 44 անուն բուժսարքավորումներ, որոնցից 15 -ը կենսաքիմիական անալիզատորներ են, 7-ը՝ ուլտրաձայնային հետազոտման սարքեր:... ավելին →
Հաստատվել են Երևանի գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկություններն ու համաչափությունները
Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովը հունիսի 13-ին կայացած նիստում քննարկել և միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երևան քաղաքի գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկությունների և համաչափությունների վերաբերյալ սխեմայի նախագիծ-առաջարկը: Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի <<2009 թվականի նոյեմբերի 18-ի N37-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> որոշման 5-րդ կետով սահմանվել է, որ շենք-շինությունների... ավելին →
Քաղաքացիական հասարակության կառուցմանն այլընտրանք գոյություն չունի. ՀՀ վարչապետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանում մեկնարկած «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» միջազգային համաժողովի բացմանը: ՀՀ կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Կարևորում եմ այս համաժողովի անցկացումը, քանի որ մեր առջև ծառացած են կարևորագույն և սկզբունքային խնդիրներ, որոնց լուծումները պարտավոր ենք գտնել: Կառավարության ցանկացած ծրագիր կարող է ունենալ հաջողություն, եթե դրա սկզբունքները, գաղափարախոսությունը... ավելին →