Լուրեր
ԱԺ նախագահը շնորհավորեց վետերանին
Մայիսի 9-ին՝ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, «Հաղթանակ» զբոսայգում Հայրենական Մեծ պատերազմի վետերանների հետ հանդիպման ժամանակ տեղեկացել էր, որ հունիսի 17-ին լրանում է նրանցից մեկի՝ Ռոզալիա Աբգարյանի ծննդյան 90 ամյակը: Խորհրդարանի ղեկավարը լեգենդար վետերանին խոստացել էր ներկա գտնվել տարեդարձին ու անձամբ շնորհավորել իրեն: Խոստմանը հավատարիմ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց հոբելյանական միջոցառմանն ու շնորհավորեց Ռոզա Աբգարյանին: Իսկ 90-ամյակի առթիվ,... ավելին →
Հունիսի 17-ին նիստեր գումարեցին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովները: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց երկու համաձայնագրի, որոնք կընդգրկվեն ԱԺ հունիսի 17-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում: 2013 թվականի մայիսի 17-ին ստորագրված «ՀՀ եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Հիվանդությունների կանխարգելման... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի կողմից արդեն ավանդական դարձած հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: 6-րդ տարին անընդմեջ կազմակերպվող հուշամրցաշարի անցկացման նպատակը, կազմակերպիչների խոսքով, երեխաների ֆիզիկական պատրաստվածությունը ստուգելուն զուգահեռ, նաև նրանց մեջ հայրենասիրության ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումի սերմանումն է: Շնորհակալություն հայտնելով... ավելին →
Ապամոնտաժվել է ապօրինի կառուցված կրպակաշարը
Երևանում փողոցային ապօրինի առևտուրն արգելելու և գյուղատնտեսական բացօթյա շուկաների գործունեությունը կանոնակարգելու նպատակով դեռևս 2011 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական շրջանների տարածքներում առանձնացվել են որոշակի հողատարածքներ, որոնցում նախատեսվել է կառուցել ոչ հիմնական շինություններ՝ գյուղատնտեսական մթերքների առևտուր կազմակերպելու համար։ Այդպիսի փոքր շուկա կառուցելու նպատակով համապատասխան տարածք էր առանձնացվել նաև Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի... ավելին →
Կմեկնարկի <<Ավելի մաքուր Երևան>> ծրագիրը
Նախքան աշխատանքային հերթական խորհրդակցությունը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետարանի աշխատակազմին ներկայացնելով քաղաքապետի նորանշանակ տեղակալներին, մեկ անգամ ևս շնորհավորել է և ընդգծել, որ ակնկալում է ամենօրյա սրտացավ աշխատանք` բնակիչների վստահությունը արդարացնելու և ավելի լավ Երևան ունենալու համար: Խորհրդակցության ընթացքում առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այդ մասով... ավելին →
Քննարկվել են արդարադատության ոլորտում հայ-վրացական փոխգործակցության ամրապնդման քայլերը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիին: Ողջունելով հյուրին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը նշել է. «Մենք կարևորում ենք երկկողմ հարաբերությունների խորացումը բոլոր ոլորտներում: Ձեր այցը Հայաստան լրացուցիչ քայլ է երկու երկրների բարեկամական կապերի ամրապնդման գործում»: Անդրադառնալով արդարադատության բնագավառում փոխգործակցությանը՝ Տիգրան Սարգսյանը կարևորել է Հայաստանում և Վրաստանում իրականացվող բարեփոխումների ուղղությամբ փորձի... ավելին →