Լուրեր

Խորհրդարանական լսումներ՝ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ02.04.2013

Խորհրդարանական լսումներ՝ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ

Ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվեցին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ լսումներ: Լսումներին հրավիրված էին մասնակցելու պատգամավորներ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը,... ավելին →

Հանդիպում Ազգային ժողովում02.04.2013

Հանդիպում Ազգային ժողովում

Ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԳԴՀ Հեսսեն երկրամասի Բերգշտրասսեի նահանգապետ Մաթիաս Վիլկեսին եւ Հեսսենի երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերային: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-գերմանական կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Կարեւորվեց համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ, կոնկրետ ծրագրերի իրականացումը բնապահպանության, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում: Հյուրերը նշեցին, որ ապրիլի 3-ին մեկնելու... ավելին →

Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել Դավթաշեն վարչական շրջանում01.04.2013

Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել Դավթաշեն վարչական շրջանում

 Երևանի քաղաքապետարանի 2013թ-ի ծրագրերով շարունակվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս անգամ հետևել է Դավթաշեն վարչական շրջանում: Մինչ շինհրապարակներ այցելելը, քաղաքապետը նախ ծանոթացել է թիվ 192 հանրակրթական դպրոցին կից հիմնվող շախմատի նոր դպրոցի պայմաններին: Պատասխանատուները զեկուցել են, որ վերանորոգման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին և շուտով այն ամբողջությամբ կկահավորվի համապատասխան գույքով ու պաշտոնապես կբացի դռները:... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սուրբ Զատիկը նշել է երևանցիների հետ31.03.2013

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սուրբ Զատիկը նշել է երևանցիների հետ

 Սուրբ Զատկի տոնը համաքաղաքացիների հետ նշելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից տարածք, ներկա գտնվել կազմակերպված միջոցառմանը: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը նախ մոմ է վառել եկեղեցում, որից հետո եկեղեցու բակում հավաքված երևանցիների հետ միասին շրջել է տոնի կապակցությամբ բացված ծիսական փոքրիկ սեղանների շուրջ և շնորհավորել ներկաների Սուրբ Զատիկը: Այնուհետ Տարոն Մարգարյանն... ավելին →

Ապրիլի 2-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ 29.03.2013

Ապրիլի 2-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ

 ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 2-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կանցկացվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ավելին →

Կազմակերպվեցին խորհրդարանական լսումներ29.03.2013

Կազմակերպվեցին խորհրդարանական լսումներ

 Մարտի 28-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվեցին «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Լսումներին հրավիրված էին մասնակցելու պատգամավորներ, բուհերի ուսումնական գծով պրոռեկտորներ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ներկայացուցիչներ, ինստիտուտների ղեկավարներ, գիտաշխատողներ: ԱԺ գիտության,... ավելին →