Լուրեր

Անպատասխան չի մնալու և ոչ մի մեղադրանք20.06.2013

Անպատասխան չի մնալու և ոչ մի մեղադրանք

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նախքան նիստի օրակարգի ձևավորումը վարչապետը հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ` այդ կերպ արձագանքելով ՀՀ վերահսկիչ պալատի հայտնի հաշվետվությանը։ Տիգրան Սարգսյանն ասել է, որ ինքը խիստ շահագրգռված է, որպեսզի պալատի բացահայտումներն անհապաղ հանձնվեն իրավապահ մարմիններին, որպեսզի օրենսդրորեն սահմանվի պալատի հաշվետվության ներկայացման կանոնակարգը։Վարչապետը նաև նախարարներին հանձնարարել է... ավելին →

Կառավարությունը կարևորում է հակակոռուպցիոն արդյունավետ քաղաքականության իրականացումը20.06.2013

Կառավարությունը կարևորում է հակակոռուպցիոն արդյունավետ քաղաքականության իրականացումը

 ՀՀ կառավարությունը կարևորում է հակակոռուպցիոն արդյունավետ քաղաքականության իրականացումն ու այդ ուղղությամբ մասնագիտական քննարկումները, որոնք հնարավորություն կտան մշակել հստակ ռազմավարություն և բացահայտել ճշգրիտ թիրախներ: Այդ մասին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության կողմից կազմակերպված Հայաստանի պետական հատվածում կոռուպցիայի վիճակի մասին սեմինարի ժամանակ: «Այդ տեսակետից, Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը, որը մշակվել է Եվրամիության... ավելին →

Վարչապետը Լոռու մարզում ծանոթացել է իր հանձնարարականով կատարված աշխատանքներին և նոր ներդրումային ծրագրին19.06.2013

Վարչապետը Լոռու մարզում ծանոթացել է իր հանձնարարականով կատարված աշխատանքներին և նոր ներդրումային ծրագրին

 Լոռու մարզ հունիսի 18-ին կատարած այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը եղել է մի քանի համայնքներում: Վարչապետը Մարց համայնքում ծանոթացել է տեղի միջնակարգ դպրոցի ներկա վիճակին: Կառավարության ղեկավարի հանձնարարականով՝ ՀՀ պետական բյուջեից հատկացվել են անհրաժեշտ միջոցներ՝ դպրոցը հիմնանորոգելու և նոր մարզադահլիճ կառուցելու համար: Նախատեսվում է 110 տնտեսությունից բաղկացած համայնքի և 84 աշակերտ ունեցող ուսումնական հաստատության հիմնանորոգման շինաշխատանքներն ավարտին հասցնել հաջորդ տարվա... ավելին →

Երևանում մեկնարկել է <<Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում>> թեմայով միջազգային համաժողովը19.06.2013

Երևանում մեկնարկել է <<Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում>> թեմայով միջազգային համաժողովը

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանում մեկնարկած <<Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում>> թեմայով միջազգային համաժողովին: Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակում կազմակերպված համաժողովի ընթացքում կքննարկվեն ԵԽ անդամ երկրներում տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության հետ կապված ներկա իրավիճակը, մասնակցային ժողովրդավարության դերը տեղական իշխանությունների գործունեության արդյունավետության բարձրացման գործում և մի շարք այլ... ավելին →

Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Իրինա Զաքյանին և Տիգրան Գևորգյանին19.06.2013

Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Իրինա Զաքյանին և Տիգրան Գևորգյանին

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ, օպերային մեներգչուհի Իրինա Զաքյանին և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆլեյտահարների խմբի մենակատար-կոնցերտմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գևորգյանին: Շնորհավորելով արվետագետներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել և կարևորել նրանց գործունեությունը հայ մշակույթն ու կատարողական արվեստը արտերկրում ճանաչելի դարձնելու գործում։ ... ավելին →

Վարչապետն ընդունել է «Ֆերմերների ազգային միավորման» անդամներին19.06.2013

Վարչապետն ընդունել է «Ֆերմերների ազգային միավորման» անդամներին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռոզա Ծառուկյանի գլխավորած «Ֆերմերների ազգային միավորման» (ՖԱՄ) խորհրդի անդամներին՝ քննարկել գյուղատնտեսության տարբեր ճյուղերին առնչվող մի շարք հարցեր: Ռոզա Ծառուկյանն ակնառու է համարել գյուղատնտեսության, այդ թվում անասնապահության զարգացումը և ներկայացրել մեղվաբուծության զարգացման ուղղությամբ առաջարկվող քայլերը: ՖԱՄ ղեկավարը շնորհակալություն է հայտնել կառավարությանը՝ մեղվաբուծությունն ուշադրության կենտրոնում պահելու համար և մեծապես... ավելին →