Լուրեր
Քննարկվել են Երևանի և Գլենդելի միջև հետագա համագործակցության հետ կապված հարցեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է ծնունդով Հայաստանից առաջին քաղաքական գործչի՝ Գլենդելի քաղաքային խորհրդում ընտրվելն ու հույս հայտնել, որ Զարեհ Սինանյանն իր հերթին կնպաստի Գլենդելի հետ գործնական կապերի ամրապնդմանն ու խորացմանը.<<Վստահ եմ, Երևանը և Գլենդելը համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկար ունեն ինչպես քաղաքային... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Բուժաշխատողի օրվա առիթով
Սիրելի բուժաշխատողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Դուք՝ պատասխանատվության բարձր զգացումով, անկեղծ նվիրումով ու քրտնաջան աշխատանքով, ամեն օր հարյուրավոր մարդկանց պարգևում եք ամենաթանկը՝ առողջություն ու հաճախ նաև կյանք: Հիպոկրատի երդմանը հավատարիմ, անում եք ամեն ինչ՝ հիվանդին փրկելու ու մարդկանց առողջությունը վերականգնելու համար: Քաղաքային իշխանությունն, իր հերթին, անում է հնարավորը՝ առողջապահության ոլորտի, բուժաշխատողների սոցիալական ու կենցաղային... ավելին →
Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանում բացվել է «Խելացի լուծումներ՝ խելացի երկրների համար» խորագրով ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Կառավարության անունից ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ վարչապետը նշել է. «Այս տարիների ընթացքում մասնավոր հատվածի հետ մենք մեծածավալ աշխատանք ենք կատարել և արդյունքներն էլ ակնառու են: Եթե հիշենք, թե տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ինչպիսին էին արդյունքները հինգ տարի առաջ, ապա այսօր կտեսնենք ահռելի մեծ առաջընթաց: Ընդ որում,... ավելին →
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ
Առողջապահության ոլորտի հարգելի աշխատողներ, ջերմորեն շնորհավորում եմ Բուժաշխատողի օրվա առթիվ: Ձեր մարդասիրական աշխատանքը միշտ եղել ու մնում է հարգված ու պահանջված, որովհետեւ, հոգ տանելով մարդկանց առողջության մասին, դուք վերադարձնում եք ոչ միայն կյանքի ուրախությունները, այլեւ, շատ հաճախ, անգամ ապրելու հնարավորությունը: Առողջությունը մարդու ամենամեծ հարստությունն է, եւ պատահական չէ, որ առաջինը միմյանց հենց առողջություն ենք մաղթում: Առողջապահական համակարգի ամրապնդումն ու ծառայություններն... ավելին →
Ավարտվեց ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Հունիսի 20-ին Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը: ԱԺ պատգամավորներն ավարտեցին նախորդ նիստում ընդհատված 2013 թվականի հունվարի 25-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր (Հատուկ գործառնություններ)» վարկային համաձայնագրի քննարկումը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը ներկայացրեց նաեւ վարկային համաձայնագրի հետ կապված նույնանուն երաշխավորման... ավելին →
Բացահայտումները պետք է իրավական գնահատական ստանան
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգի ձևավորումից առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը քաղաքական երեք հայտարարություն է արել, որոնք վերաբերում են Վերահսկիչ պալատի հաշվետվությանը։ «Առաջին քաղաքական հայտարարությունը. Ես անձամբ խիստ շահագրգռված եմ, որ բոլոր այն բացահայտումներին վերաբերող գործերը, որոնց մասին խոսում էր Վերահսկիչ պալատը, անհապաղ ներկայացվեն իրավապահ մարմիններին, և տրվեն պատասխաններ։ Եվ ես ամեն ինչ անելու եմ, որ հրապարակային հնչած մեղադրանքները ստանան պատասխան։... ավելին →