Լուրեր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ
Սանկտ Պետերբուրգում մեկնարկած Երևանի օրերի շրջանակում ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սմոլնիում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ: Ողջունելով Երևանի քաղաքապետին և պաշտոնական պատվիրակության անդամներին` Սանկտ Պետերբուրգի նահանգապետը նշել է, որ Երևանի հետ հարաբերությունները Սանկտ Պետերբուրգի համար միշտ հեռանկարային են եղել, և երկու կողմերի հարաբերությունների ներուժն ակնհայտ է: <<Երևանը ՌԴ հյուսիսային... ավելին →
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հուլիսի 3-ին հանդիպեց ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր, կարեւորվեց պատգամավորական բարեկամության խմբերի միջեւ սերտ աշխատանքը: Երկուստեք կրեւորեցին այս ժամանակաշրջանը, որում Լիտվան ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունը եւ հույս հայտնեցին, որ դա հնարավորություն կտա էլ ավելի... ավելին →
Շահագործման է հանձնվել բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ
Երևանի համար 52 հիմնական դպրոցի բակում շահագործման է հանձնվել եվրոպական CIUDAD/GOSPEL ծրագրով կառուցված բազմաֆունկցիոնալ մարզահրապարակը։ Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Մարսելի փոխքաղաքապետ Կոլետ Բաբուչյանին և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթային: Եվրամիության CIUDAD/GOSPEL ծրագրի առանձնահատկություններից մեկն այն է, որ մարզահրապարակը պետք է ծառայի ինչպես դպրոցին, այնպես էլ հարակից շենքերի բնակիչներին,... ավելին →
Լարված քննարկում՝ հայ, վրացի, ադրբեջանցի կուսակցական երիտասարդների միջև
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները հունիսի 29-30-ը Վրաստանի Քութաիսի քաղաքում՝ վրացական խորհրդարանում, մասնակցեցին Հարավային կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումին։ Այն կազմակերպել էր Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտը։ Համաժողովին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի երիտասարդներ՝ յուրաքանչյուր երկրից 15 պատվիրակ։ Երիտասարդ քաղաքական գործիչները ներկայացնում էին իրենց երկրների տարբեր կուսակցությունները։ Համաժողովը բաղկացած էր երեք... ավելին →
Տարոն Մարգարյանի հրավերով Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը պաշտոնական այցով աշնանը կայցելի Երևան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մարսելի քաղաքապետի տեղակալ Կոլետ Բաբուչյանին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նախ շնորհավորել է Մարսելը 2013թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ, ապա ընդգծել, որ 1992 թվականին ստորագրված բարեկամության և համագործակցության մասին համաձայնագրով Երևանի և Մարսելի միջև հարաբերությունների հիմքում ընկած են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական սերտ կապերը, որոնք էլ ավելի ամրապնդվեցին նախորդ տարի Մարսել կատարած պաշտոնական... ավելին →
Վարչապետն ընդունել է ՄԻԵԴ նախագահին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանին: Ողջունելով պարոն Շպիլմանի այցը Հայաստան՝ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ այն կնպաստի երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանը: «Հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, որոնք վեր են հանել մեր երկրի օրենսդրական բացերը, մենք բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ ենք կատարել: Այդ տեսակետից, մենք մեծապես կարևորում ենք երկկողմ համագործակցության... ավելին →