Լուրեր
Հանդիսավորությամբ բացվել են հայ ակադեմիկոսներ Վիկտոր Համբարձումյանի և Արմեն Թախտաջյանի դիմանկարները
Երևանի օրերի շրջանակում ՌԴ hյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ռեկտոր Նիկոլայ Կրոպաչյովի հրավերով այցելել է ուսումնական հաստատություն: Համալսարանի դիմանկարների նախասենյակում, որտեղ զետեղված են բուհի շուրջ 300-ամյա պատմության ընթացքում խոշոր դերակատարում ունեցած անձանց դիմանկարները, Տարոն Մարգարյանը և Նիկոլայ Կրոպաչյովը հանդիսավորությամբ բացել են հայ ակադեմիկոսներ Վիկտոր Համբարձումյանի և Արմեն Թախտաջյանի դիմանկարները: ... ավելին →
Երևանի օրերի շրջանակում Սանկտ Պետերբուրգի Բուսաբանության ինստիտուտում հանդիսավորությամբ բացվել է կենսաբանական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի կիսանդրին: Բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Կիսանդրու տեղադրման վայրի ընտրման հարցում հաշվի էր առնվել այն հանգամանքը, որ հայազգի ակադեմիկոսը երկար տարիներ ղեկավարել է Բուսաբանության ինստիտուտը, ինչպես նաև եղել է Ռուսաստանի Բուսաբանների միության նախագահը: Բացման արարողությանը ներկա գտնվողները, որոնց... ավելին →
Էրմիտաժում բացվել է Ուրարտական ժամանակաշրջանը ներկայացնող ցուցահանդեսը
Սանկտ Պետերբուրգում մեկնարկած Երևանի օրերի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Էրմիտաժ: Պետական թանգարանի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին, դիմավորելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին, առաջարկել է նախ կարճ էքսկուրս կատարել աշխարհահռչակ թանգարանի որոշ ցուցասրահներում: Հյուրընկալ տանտիրոջ իրավունքով, Միխայիլ Պիատրովսկին անձամբ ուղեկցել և Տարոն Մարգարյանին ու քաղաքապետին ուղեկցող երևանյան պատվիրակության անդամներին է ներկայացրել թանգարանի մշտական ցուցադրությունների հարուստ... ավելին →
Բնակիչների կողմից բարձրացված հարցերի զգալի մասին դրական լուծումներ են տրվում
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սահմանված է քաղաքացիների ընդունելության հստակ ժամանակացույց, ինչը ևս մեկ հնարավորություն է լսելու մայրաքաղաքի բնակչությանը մտահոգող խնդիրներն ու առաջարկությունները և դրանց հնարավոր լուծումներ տալու: 2013 թվականի առաջին կիսամյակի ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին շուրջ 2000 քաղաքացի է մասնակցել, որոնցից 146-ը՝ միայն հունիս ամսվա... ավելին →
Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդականը հանդիպել է Մեծ Լիոնի պատվիրակության հետ
Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոնի քաղաքային համայնքի՝ Մեծ Լիոնի փոխնախագահ Հյուբեր Ժուլիեն Լաֆերրիերի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևան-Լիոն հանագործակցությանն ու առանձին ծրագրերին, մասնավորապես՝ քաղաքաշինության և կանաչապատման ոլորտներում փորձի փոխանակմանն ու տեղային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Երևան-Լիոն համագործակցության համատեքստում կողմերը կարևորել են հատկապես Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի... ավելին →
Եկել է պատասխան տալու ժամանակը
Կառավարության այսօրվա նիստից առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ՀՀ նախագահի` 2012 թ. սեպտեմբերին կառավարությունում անցկացրած խորհրդակցությանը, որը նվիրված էր պետական բյուջեի միջոցների ոչ արդյունավետ ծախսմանը. «Այդ խորհրդակցությունից հետո մենք բավական մեծածավալ աշխատանք ենք կատարել, ընդունվել են բազմաթիվ որոշումներ, տրվել են հանձնարարականներ, գերատեսչությունների աշխատակիցներն անցել են վերապատրաստում: Եկել է պատասխան տալու ժամանակը: Ֆինանսների նախարարությունը դիտարկումներ է... ավելին →