Լուրեր

Վարչապետը հանդիպել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահին09.07.2013

Վարչապետը հանդիպել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Քսիաո Ժաոյին: «Բավական մեծ ճանապարհ ենք անցել միասին. ընդլայնում ենք մեր համագործակցության ոլորտները, փորձում ենք խթանել մասնավոր բիզնեսի զարգացումը, ինչպես նաև առաջ ենք տանում մեր հիմնական` «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը», - ողջույնի խոսքում նշել է վարչապետ Սարգսյանը և շնորհակալություն հայտնել ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի համար: Կառավարության... ավելին →

Տիգրան Սարգսյանը և Վարուժան Ոսկանյանը քննարկել են հայ-ռումինական տնտեսական կապերի սերտացման հեռանկարները09.07.2013

Տիգրան Սարգսյանը և Վարուժան Ոսկանյանը քննարկել են հայ-ռումինական տնտեսական կապերի սերտացման հեռանկարները

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռումինիայի էկոնոմիկայի հայազգի նախարար Վարուժան Ոսկանյանի գլխավորած պատվիրակությանը, ով Հայաստան է ժամանել` հուլիսի 9-ին Երևանում անցկացվող հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստին մասնակցելու նպատակով: ՀՀ կառավարության անունից ողջունելով հյուրին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք մեծ կարևորություն ենք տալիս Ռումինիայի հետ կապերի ամրապնդմանը: Գոյություն ունի հարաբերություններն ընդլայնելու մեծ ներուժ, և միջկառավարական... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց «ՀՊՏՀ շրջանավարտ 2013» միջոցառմանը09.07.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց «ՀՊՏՀ շրջանավարտ 2013» միջոցառմանը

Հուլիսի 9-ին ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկա գտնվեց «ՀՊՏՀ շրջանավարտ 2013» միջոցառմանը: Մինչ տոնական մասին անցնելը՝ խորհրդարանի ղեկավարը ՀՊՏՀ ռեկտորի ուղեկցությամբ շրջեց տարածքում, ծանոթացավ կատարված շինաշխատանքներին ու բարեփոխումներին: Հովիկ Աբրահամյանը առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորեց շրջանավարտներին հիշարժան օրվա եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ավարտելու կապակցությամբ: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ բուհն... ավելին →

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում09.07.2013

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հուլիսի 9-ին հանդիպեց Չինաստանի Արդի միջազգային հարաբերությունների ակադեմիայի Ռուսաստանի ինստիտուտի տնօրեն Ֆէն Յույցզյունի գլխավորած պատվիրակության հետ: Ֆէն Յույցզյունի գնահատմամբ՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-չինական կապերը հասել են բարձր մակարդակի: Ըստ հյուրի՝ դրա մասին վկայում են առեւտրատնտեսական, քաղաքական փոխգործակցության, միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ... ավելին →

Մայրաքաղաքը նշում է Տիրոջ Պայծառակերպության կամ Վարդավառի տոնը07.07.2013

Մայրաքաղաքը նշում է Տիրոջ Պայծառակերպության կամ Վարդավառի տոնը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վարդավառը այս տարի նշում է հուլիսի 7-ին: Այն հինգ տաղավար տոներից մեկն է և խորհրդանշում է Քրիստոսի այլակերպության հիշատակը Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջև: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, օրը առավել բովանդակալից և հիշարժան դարձնելու նպատակով, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում նախատեսված են տոնական տարաբնույթ միջոցառումներ: Վաղ առավոտից տոնականորեն զարդարված ջրցան մեքենաները... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց ԼՂՀ06.07.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց ԼՂՀ

Հուլիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր: Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում ԱԺ նախագահին դիմավորեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը եւ պաշտոնատար այլ անձինք: ՀՀ ԱԺ նախագահը ծանոթացավ Արցախի հարավային մասում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին: Հադրութի շրջանի մերձարաքսյան տեղամասերից մեկում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում... ավելին →