Լուրեր
Մանկական երկաթուղու տարածքում տեղադրվում են տեսախցիկներ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել է Մանկական երկաթուղու տարածքը տեսախցիկներով կահավորելու գործընթացը: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ երկաթուղու տարածքի տարբեր հատվածներում տեղադրվող տեսախցիկները կգործեն շուրջօրյա և յուրաքանչյուր ոք, օրվա ցանկացած ժամի, կարող է առցանց, համաժամանակյա ռեժիմով հետևել այգու անցուդարձին: Զեկուցվել է նաև, որ միաժամանակ աշխատանքներ են տարվում ինչպես Մանկական երկաթուղու, այնպես էլ դեպի երկաթուղի տանող թունելի արտաքին... ավելին →
Ընթացիկ տարում մայրաքաղաքի 16-րդ թաղամասում կավարտվի գազիֆիկացման ծրագիրը
Երևանի քաղաքապետարանի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համատեղ նախաձեռնությամբ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասում շարունակվում են բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման աշխատանքները: 2011թ-ից մեկնարկած ծրագիրն ամբողջությամբ կավարտվի այս տարեվերջին: Արդյունքում 1970-ական թվականներին կառուցված երբևէ գազիֆիկացում չունեցող այս թաղամասի բնակիչները ևս հնարավորություն կունենան օգտվելու կապույտ վառելիքից: Թաղամասի 15 բազմաբնակարան շենքերում աշխատանքներն արդեն ամբողջությամբ... ավելին →
Գյումրիում տեղի են ունեցել ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության «Գյումրի-2» շրջանային կազմակերպության թիվ 2,7,12,14 սկզբնական կազմակերպությանների հաշվետու ժողովները: Սկզբնական կազմակերպությանների նախագահները ներկաներին ներկայացրել են 2013թ. կատարված աշխատանքների հաշվետվությունները: Սկզբնական կազմակերպության անդամները քվեարկությամբ ընտրել են սկզբնական կազմակերպությունների նախագահներ և տեղակալներ, ինչպես նաև ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակներ: Ժողովների ընթացքում... ավելին →
Տեղի են ունեցել ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության սկզբնական կազմակերպությունների հաշվետու ժողովներ, մասնավորապես` թիվ 22, 31, 35, 38, 39, 47 սկզբնական կազմակերպություններում: ավելին →
Ավագանին հաստատել է Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը
Երևան քաղաքի ավագանին մարտի 19-ին գումարված նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել հայ ականավոր հետախույզ, Սովետական Միության հերոս Գևորգ Վարդանյանի, ՀԳՄ անդամ, անվանի բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս, թարգմանիչ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Միքայել Հարությունյանի և պետական, քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Շահինյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին: Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է 2013... ավելին →
Պետական աջակցություն են ստանում ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունները
ՀՀ 2014թ. պետբյուջեում 20 մլն դրամ է նախատեսված ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների համար: Դրանց գործունեությունը համակարգող ՀՀ նախագահի օգնականին կից գործող խորհուրդն իր ս.թ. փետրվարյան նիստում նշված գումարից ինը միլիոն դրամը բաշխել է խորհրդում ներկայացված ազգային համայնքների կազմակերպություններին: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է կատարված հատկացումները ասորական երկու, բելառուսական, գերմանական, եզդիական, լեհական, հունական, ռուսական, վրացական,... ավելին →






