Լուրեր
Երևանը համալրվեց ևս մի քանի բարեկարգ բակերով
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում ծանոթացել է 2013 թվականի բակերի բարեկարգման ծրագրով իրականացվող աշխատանքների արդյունքներին և մասնակցել արդեն իսկ բարեկարգված մի շարք բակերի բացման հանդիսավոր արարողություններին: Հարավարևմտյան Բ-2 թաղամասի համար 137 և <<Ճառագայթային Վ>> շենքերի հարակից բակային տարածքները գարնանից մեկնարկած բարեկարգման աշխատանքների շնորհիվ ապահովվել են բնակիչների հանգստի կազմակերպման... ավելին →
Երևանի քաղաքապետը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Ֆինանսական կառավարման համակարգի ուսումնասիրության հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Համաշխարհային բանկի Եվրոպայի և կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսական կառավարման գծով տարածաշրջանային ղեկավար Սուքեյնա Կանեի հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին Երևանի քաղաքապետարանի ֆինանսական կառավարման համակարգի գնահատմանն աջակցելու համար և համոզմունք հայտնել, որ համատեղ ծրագրերն... ավելին →
Այսօր Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում Հայաստանի Հանրապետական կուսակցության բարձր հովանու ներքո տեղի ունեցավ «Բարձր արվեստ» կենտրոնի կողմից կազմակերպված «Արևելքից՝ արևմուտք, մոդեռնից՝ պոստմոդեռն. հայ արվեստագետներ» ցուցահանդեսը , որտեղ ներկայացված են Ժան Գարզուի, Երվանդ Քոչարի, Արշիլ Գորկու, Ժան Ժանսեմի, Սերգեյ Փարաջանովի, Լևոն Թութունջյանի, Մինաս Ավետիսյանի և այլ հայտնի, համաշխարհային ճանաչում վայելող նկարիչների աշխատանքները: Նկարները, որոնք ցուցադրված են,... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռումինիայի դեսպանին
Հուլիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կրինա Ռոդիքս Պրունարիուին` մեր երկրում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին` նշելով, որ նրա պաշտոնավարության տարիներին հայ-ռումինական հարաբերությունները տարբեր բնագավառներում դինամիկ զարգացել են: Նա անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի հետագա ակտիվացումը եւ երկկողմ շփումները: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց նաեւ առեւտրատնտեսական... ավելին →
Երևանցի 46 շնորհալի աշակերտներ մեկնել են Բուխարեստ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, Երևան-Բուխարեստ աշակերտական ճամբար են մեկնել ուսումնական, ինչպես նաև մշակույթի և սպորտի բնագավառներում գերազանց առաջադիմությամբ սովորող երևանցի 46 աշակերտներ։ Երեխաներին Բուխարեստ ճանապարհելիս Երևանի քաղաքապետարանում նրանց հյուրընկալել և բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը և հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։ Յոթնօրյա ճամբարի ընթացքում հայաստանցի աշակերտները ռումինացի... ավելին →
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Ռիգայի աղբավերամշակման գործարանի աշխատանքին
Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ճանաչողական այցով եղել է Ռիգայի <<Գետլինի>> աղբավերամշակման գործարանում: Նախորդ դարի 70-ական թվականներին Գետլինյան ճահիճները եզերող հատվածում ստեղծված աղբավայրում 1998թ.-ից կառուցվել է աղբավերամշակման գործարան, որն այսօր համարվում է Եվրոպայի էկոլոգիապես ամենամաքուր աղբավայրերից մեկը: Գործարանի տնօրեն Իմանտս Ստիրանսը քաղաքապետին մանրամասն ներկայացրել է աղբի վերամշակման ողջ գործընթացը, ինչպես... ավելին →