Լուրեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նախ հաստատել է հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի կազմը, որում ընդգրկվել են. Շարիստան Մելքոնյան - Հայաստանի ամերիկյան համալսարանի հավատարմագրման բաժնի տնօրեն, Նելիի Հովհաննիսյան - Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դասախոս,... ավելին →
Բարելավվել է Հայաստանի մրցունակության ցուցանիշը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բացելով նիստը, վարչապետը տեղեկացրել է, որ մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն Հայաստանի դիրքը բարելավվել է: Կատարված ուսումնասիրության և զեկույցի այլ ցուցանիշների մասին հանգամանալից տեղեկություն է տվել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը, որից հետո Տիգրան Սարգսյանը մատնանշել է մեր երկրի այդ ոլորտի առավելություններն ու թերությունները (տե ՛ ս... ավելին →
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանն իր դիրքը բարելավել է 3 կետով, բայց մեզ համար չափազանց կարևոր է, թե ինչ չափանիշներով ենք մենք կարողացել բարելավել մրցունակությունը Հայաստանի Հանրապետությունում և ինչ չափանիշներով են մեր դիրքերը թուլացել: Դրա համար պետք է խորամուխ լինենք, թե ինչ չափանիշներով է գնահատվում ազգային մրցունակության զեկույցը, որովհետև կան բազմաթիվ չափանիշներ, որտեղ ակնհայտ է, որ մենք դեռևս անելիքներ ունենք: Այժմ խոսքն ուզում եմ... ավելին →
Ավարտվել է <<Գրքի բանկ-նվիրատվության տաղավար>> ծրագիրը
Երևանը <<Գրքի համաշխարհային մայրաքաղաք>> հռչակելուն նվիրված ամփոփիչ միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի նախաձեռնությամբ, <<Ֆլեշմոբ Դիվիզիա>> երիտասարդական ՀԿ-ի հետ համատեղ, մայրաքաղաքում իրականացվեց նաև <<Գրքի բանկ - նվիրատվության տաղավար>> ծրագիրը: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում տեղադրված տաղավարում այս տարվա ապրիլից մեկնարկած և օգոստոսի 31-ին... ավելին →
ՀՀ վարչապետը բարձր է գնահատել ԱԻՆ-ի կողմից մատուցվող ծառայությունների որակը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ԱԻՆ աշխատողներին տոնական օրվա կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Տարիների ընթացքում մեր հասարակության մեջ ամրապնդվել է այն գաղափարը, որ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մատուցվող ծառայությունների որակը բարձրացել է, և այս ինստիտուտը ՀՀ-ում կայացել է: Դրա հիմնական ազդակը... ավելին →
04.09.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ
«Արտակարգ իրավիճակների համակարգի սիրելի աշխատակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ: Ապահով եւ բարեկեցիկ Հայաստան ստեղծելու գործում ձեր ծառայությանը հատկացված է հատուկ դեր՝ ապահովել մեր քաղաքացիների՝ ուստի եւ մեր պետության անվտանգությունն արտակարգ իրավիճակներում: Այն, ինչ դուք կատարում եք, ոչ միայն անգնահատելի աշխատանք է, այլեւ վսեմ առաքելություն՝ դժվարին, հաճախ անելանելի թվացող պահերին փրկել մարդկանց, կանգնել նրանց... ավելին →