Լուրեր
Հանձնարարվել է խստորեն վերահսկել վճարովի ավտոկանգառների կազմակերպման գործընթացը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է խիստ հսկողությունը ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ: Հայտնաբերված խախտումների մասով կազմվում են համապատասխան վարչական արձանագրություններ: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է նաև, որ հատուկ ուշադրություն է դարձվում շինարարական հրապարակների կազմակերպման և շինարարության իրականացման ընթացքում բնապահպանական պայմանների... ավելին →
Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացվել է <<Հայաստան սքանչավայր>> ծրագիրը
Բարերար Վահագն Հովնանյանի հրավերով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Վահագնի թաղամաս: Մանրակերտի և նախագծերի վրա տեղում քաղաքապետին է ներկայացվել <<Հայաստան սքանչավայր>> ծրագիրը, որը կյանքի կկոչվի հենց Վահագնի թաղամասում: Շուրջ 75.000 քմ տարածքում նախատեսվում է կառուցել պատմական Հայաստանի մանրակերտը, որն ընդգրկելու է պատմական Մեծ Հայքը, Փոքր Հայքը, ներկայիս Հայաստանն ու Արցախը: Ծրագրի ղեկավարի խոսքով՝ բացօթյա մանրակերտ զբոսայգում կցուցադրվեն մանրակերտ շենքեր,... ավելին →
Մեկնարկեց հինգերորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանը
Սեպտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի հնչյունների ներքո տեղի ունեցավ հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի բացումը, եւ խորհրդարանն սկսեց նստաշրջանի առաջին քառօրյա նիստերի աշխատանքը: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նախ ներկայացրեց նստաշրջանի, ապա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաեւ մի շարք նախագծեր հետաձգելու եւ քննարկման հատուկ ընթացակարգի մասին որոշումները: Քվեարկությամբ խորհրդարանը հաստատեց օրակարգերի նախագծերը եւ ԱԺ... ավելին →
Եվրոպացի փորձագետների հետ քննարկվել են բուհերի հավատարմագրման նպատակով իրականացվող ծրագրերի ընթացքը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում արտաքին գնահատում իրականացնելու նպատակով Հայաստան այցելած Որակի ապահովման եվրոպացի փորձագետների խմբի պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում բուհերի հավատարմագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքն ու ծրագրերը: «Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման ինստիտուտի, ինչպես նաև բուհերում կրթության բարձրակարգ... ավելին →
Տնտեսվարողները մեկ անգամ ևս կծանուցվեն պարտադիր բարեկարգման կարգի մասին
<<Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը հաստատելու մասին>> Երևանի ավագանու որոշման պահանջների կատարման ընթացքի վերաբերյալ հարցեր են քննարկվել քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչությունների պետերի և վարչական շրջանների ղեկավարների հետ քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ներկայացնելով պարտադիր բարեկարգման... ավելին →
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Արագածոտնի մարզում գործող «Գոլդն Գրեյպ Արմաս» գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություն: 2007 թվականից մինչ այժմ ավելի քան 160 հա տարածության վրա հիմնվել են խաղողի այգիներ, տնկվել է 400 հազար խաղողի տնկի, մշակվում են կոնյակի և գինու, ինչպես նաև սեղանի խաղողի սորտեր, իսկ 40 հա հողատարածքը զբաղեցնում են պտղատու այգիներ (10 հազար ծառեր` դեղձի, սալորի, խնձորի, ծիրանի,... ավելին →