Լուրեր
Քաղաքապետի ընդունելություն՝ Մայրության և գեղեցկության տոնի առիթով
Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է Երևանի ավագանու կին անդամներին և պատվավոր քաղաքացիներին, զանգվածային լրատվամիջոցների կին ներկայացուցիչներին, մայրաքաղաքի մշակույթի և սպորտի ոլորտների կին ներկայացուցիչներին ու համատիրությունների աշխատանքը ղեկավարող կանանց: Ողջունելով և նախապես շնորհավորելով տոնի առթիվ՝ քաղաքապետը ներկա կանանց մաղթել է անսպառ հմայք ու երևանյան գրավչություն: <<Դուք մեր... ավելին →
Երևան-Ստեփանակերտ համագործակցության շրջանակում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հովանու ներքո, անցկացվել է Հայաստանի և Արցախի վետերան հանդբոլիստների ընկերական հանդիպում: Վետերանների մրցամարտին հետևել են նաև Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետերը: Երկու մայրաքաղաքների վետերան հանդբոլիստների միջև ծավալված պայքարը թեժ էր ու անզիջում: Հանդիպման ավարտից հետո ողջունելով մասնակիցներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ նման մարզամշակութային միջոցառումների անցկացումը ևս փաստում է, որ... ավելին →
Վարչապետն ընդունել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարարին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովին: Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական կապերից, այդ թվում՝ առևտրատրաշրջանառության ոլորտում աճի միտումներից, և նշել, որ այն զարգացնելու լուրջ ներուժ գոյություն ունի: Այդ համատեքստում, զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցերի: Մասնավորապես, վարչապետ Սարգսյանը և Ալեքսեյ Լիխաչովը... ավելին →
Գործարար կանանց պետական խրախուսման ավանդույթը շարունակվում է
Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորանքի խոսքով Հայաստանի Ազգային գրադարանում մեկնարկել է ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի հանդիսավոր նիստը: «Սրտանց ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել մեր սիրելի կանանց հիասքանչ տոների առթիվ: Ուրախ եմ, որ հնարավորություն ունենք իրականացնել այնպիսի խրախուսական միջոցառումներ, որոնք դրական ազդեցություն են թողնելու Հայաստանի Հանրապետությունում կանանց դերի ակտիվացման և կարևորման գործում: Անցած տարի շնորհեցինք մրցանակներ, ինչը ողջունվեց հանրության... ավելին →
Արարատի և Մասիսի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոննները հանձնվել են շահագործման
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Արարատ քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը: Վարչապետը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, ՀՀ Ազգային Ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի և Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում՝ ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին և բնակչությանը մատուցվելիք ծառայություններին: Մինչ կենտրոնի բացումը, Տիգրան Սարգսյանը ծաղիկներ է դրել... ավելին →
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Ապրիլի 5-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ԱԺ ապրիլի 8-11-ի չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 12 հարց եւ մեկ միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում... ավելին →