Լուրեր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպանի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեիրոմի հետ: Հյուրին ներկայացնելով մայրաքաղաքում իրականացվող զարգացման ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում բարեփոխումների ընթացքը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն այսօր համագործակցության բազում ծրագրեր է իրականացնում գործընկեր և քույր քաղաքների հետ. <<Մենք իրականում շատ անելիքներ ունենք Երևանի և Իսրայելի քաղաքների միջև գործընկերային հարաբերություններ... ավելին →
Ազգային ժողովն սկսեց հինգերորդ նստաշրջանի աշխատանքը
Փետրվարի 3-ին Հայաստանի Հանրապետության օրհներգով ազդարարվեց ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանը: ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն գործողությունը կանխելու ժամանակ իր պարտքը արիաբար կատարելիս զոհված կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանի հիշատակը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ՀՅԴ համամասնական ընտրացուցակով ԱԺ պատգամավոր է դարձել Միքայել Վաղինակի Մանուկյանը, իսկ «Ժառանգություն»... ավելին →
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ քննարկում ՀՀԿ-ում
Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևի ակտիվի հետ: Գործադիրում ՀՀԿ-ի ներկայացուցիչները, Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, շուրջ երկուս ու կես ժամ քննարկում են ծավալել Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ: Հանրապետական կուսակցության երիտասարդների հուզող հարցերին պատասխանել են Տիգրան Սարգսյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի... ավելին →
Վարչապետն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք մեր երկրում: Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայ-իտալական դարավոր բարեկամական հարաբերությունների հիմքում ընկած են հարուստ պատմական և մշակութային կապերը և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ նոր թափ կհաղորդի դրանց: ... ավելին →
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նոր վարչական շենք, որը բացվել է նախորդ տարվա սեպտեմբերին: Կառավարության ղեկավարը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վարչական շենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին և տեխնիկական հագեցվածությանը: Տիգրան Սարգսյանն այցելել է մի շարք ստորաբաժանումներ՝ դիմումների ընդունման, բնակչության... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը <<International Media Holding>> ընկերության կողմից կազմակերպված առցանց քվեարկության և դեմ առ դեմ հարցման արդյունքում ճանաչվել է տարվա լավագույն քաղաքապետ: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել և Երևանի քաղաքապետի մրցանակը ստացել քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Քաղաքապետի անունից շնորհակալություն հայտնելով մրցանակի համար՝ Կամո Արեյանն ընդգծել է, որ այն պարտավորեցնող է. <<Մրցանակն իր հատուկ և կարևոր... ավելին →