Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի նախագահ Ջոն Պերեսին
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի նախագահ Ջոն Պերեսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին եւ կարեւորելով նրանց այցը Հայաստան ` ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ այն մեծապես կնպաստի Հայաստանի եւ Կալիֆորնիայի միջեւ առկա հարաբերությունների աշխուժացմանն ու խորացմանը: «Ուրախ եմ, որ հյուրընկալում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենախոշոր, տնտեսապես ամենահզոր եւ հայ սփյուռքի... ավելին →
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկային եւ Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ նրանց այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-չեխական հարաբերությունների եւ հատկապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման գործում: «Վստահ եմ, որ մեր երկու երկրների խորհրդարանների միջեւ բարեկամական կապերի վրա հիմնված... ավելին →
Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ռուսաստանցի իր գործընկերոջը՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, Դմիտրի Մեդվեդևին և իր ընտանիքին մաղթել քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ վարչապետին այն ավանդի համար, որը Ռուսաստանի կառավարության ղեկավարը մշտապես ներդնում է մեր երկու ազգերի միջև համագործակցության հետևողական ընդլայնման գործում: ... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԱՐՄԵՆԻԱ ԷՔՍՊՈ 2013» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևան-էքսպո ցուցասրահում բացված «Արմենիա էքսպո 2013» ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդես: Հանրապետության Նախագահը շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին: Սերժ Սարգսյանը զրուցել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց ձեռքբերումների, խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի շուրջ: ավելին →
Երևանը կահավորվում է ուղենշող նոր ցուցանակներով
Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքների շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից կենտրոնական որոշ փողոցներ և հրապարակներ կահավորվել են փողոցները ուղենշող նոր ցուցանակներով: Անգլերեն և հայերեն երկլեզու ցուցանակները թե´ երևանցիներին և թե´ քաղաքի հյուրերին հնարավորություն են տալիս առավել հեշտ կողմնորոշվել մայրաքաղաքում: Ուղենշող վահանակները հուշում են նաև մշակութային օջախների գտնվելու վայրերն ու ուղղությունները: Դրանք պատրաստված են միջազգային չափանիշներին... ավելին →
ՀՀ կառավարության և «Oracle» ընկերության միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող ամերիկյան «Oracle» ընկերության ավագ փոխնախագահ Ալեն Բլանի գլխավորած պատվիրակությանը: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորոտը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկն է: Այս բնագավառում տարեկան արձանագրվում է 15-20 տոկոս տնտեսական աճ: Ողջունում ենք «Oracle»-ի հետ ձևավորվելիք համագործակցությունը և վստահ ենք, որ երկկողմ փոխգործակցությունը նոր թափ կհաղորդի... ավելին →