Լուրեր
Վարչապետը Մինսկում մասնակցել է Հայաստանի դեսպանատան բացմանը
Մինսկ կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 31-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը մասնակցել են Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքի բացմանը: Արարողությանը մասնակցում էին նաև ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, Բելառուսում հավատարմագրված օտարերկրյա մի շարք պետությունների դեսպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Մուտքի խորհրդանշական ժապավենը կտրելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը Բելառուսի... ավելին →
Քննարկվել է հայ-քուվեյթական համագործակցության խորացման հարցերի լայն շրջանակ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ Ռաշիդի գլխավորած պատվիրակությանը: «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի և Քուվեյթի հարաբերությունների ամրապնդմանը և ընդլայնմանը: Համոզված եմ, որ ձեր պատվիրակության այցը նոր թափ է հաղորդելու երկկողմ կապերի զարգացմանը», - հյուրերին ուղղված ողջույնի խոսքում նշել է վարչապետ Սարգսյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Քուվեյթի Ազգային ժողովի նախագահը... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբահամյանի ելույթը ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստում
«Հարգարժան պարոն նախագահ, Հարգելի արտաքին գործերի նախարար, Հարգելի գործընկերներ, Տիկնայք եւ պարոնայք, Ինձ համար մեծ պատիվ է ողջունել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի նիստի մասնակիցներին Երեւանում: Հուսով եմ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերի անցկացումը մեր մայրաքաղաքում՝ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակում իր ուրույն էջը կբացի Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի պատմության մեջ: Հայաստանի... ավելին →
Թափառող կենդանիների ուղղությամբ իրականացվող ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Կենդանաբույժների համաշխարհային ծառայության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որոնք Երևանում են բրիտանական <<Փրո Փոուզ>> կենդանիների բարեկեցության բարեգործականի, <<Կենդանաբույժների համաշխարհային ծառայություն>> միջազգային կազմակերպության ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ ընտանի կենդանիների ստերջացման թեմայով մայիսի... ավելին →
Մեկնարկել է ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Բելառուս
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստից առաջ պատվիրակներին, այդ թվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Լուկաշենկոն նշել է, որ ԱՊՀ-ի շուրջ համախմբումը և համագործակցության փորձը լավ նախադրյալներ են ստեղծել ինտեգրացիոն գործընթացներում նոր հեռանկարներ բացահայտելու առումով: Ըստ նրա` այսօր անհրաժեշտ է ավելի խորացնել ԱՊՀ անդամ երկրների... ավելին →
Կայացել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հերթական նիստը
Մինսկում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Կառավարության ղեկավարների նեղ կազմով հանդիպմանը հաջորդել է ընդլայնված կազմով նիստը: Քննարկվել են համագործակցության մի շարք օրակարգային հարցեր, որից հետո ստորագրվել են ԱՊՀ համագործակցության տարբեր համաձայնագրեր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են մինչև 2020 թվականն ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրով 2012 թվականին իրականացված միջոցառումները: Ստորագրվել են ԱՊՀ երկրների... ավելին →