Լուրեր

Վարչապետը ծանոթացել է «Մենթոր Գրաֆիկս» ընկերության կողմից իրականացվող ՏՏ ոլորտի զարգացման ծրագրերին27.09.2013

Վարչապետը ծանոթացել է «Մենթոր Գրաֆիկս» ընկերության կողմից իրականացվող ՏՏ ոլորտի զարգացման ծրագրերին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի Թումո ստեղծարար կենտրոնում տեղակայված «Մենթոր Գրաֆիկս Հայաստան» ընկերություն՝ ծանոթացել վերջինիս նորաբաց գրասենյակում ստեղծված պայմաններին և գործունեությանը: Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նախ շնորհավորել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բոլոր մասնակիցներին՝ վերջին հինգ տարիների ընթացքում մեր երկրում այս բնագավառում արձանագրվող հաջողությունների կապակցությամբ: Վարչապետը նշել է, որ վերջին տարիներին ՏՏ ոլորտում,... ավելին →

Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը27.09.2013

Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը

Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-3-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 13 հարց: Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-3-ի ԱԺ չորսօրյա նիստերի... ավելին →

Ավարտական փուլում են մանկապարտեզների նորոգման և հիմնանորոգման, ինչպես նաև մշակութային օջախների ջեռուցման ապահովման աշխատանքները  26.09.2013

Ավարտական փուլում են մանկապարտեզների նորոգման և հիմնանորոգման, ինչպես նաև մշակութային օջախների ջեռուցման ապահովման աշխատանքները

 Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրով սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների նորոգման, հիմնանորոգման, ինչպես նաև մշակութային հաստատությունների ջեռուցման ապահովման ու վերանորոգման աշխատանքները: Ծրագրի արդյունքում ջեռուցման համակարգերով կապահովվի մայրաքաղաքի 16 գրադարան: Դրանցից 12-ում աշխատանքներն արդեն ավարտվել են: Նշենք, որ ծրագիրն այս տարի ամբողջանում է, և մայրաքաղաքի բոլոր գրադարանները... ավելին →

Կառավարությունը մշակում է շինարարության ոլորտը խթանելու ծրագիր26.09.2013

Կառավարությունը մշակում է շինարարության ոլորտը խթանելու ծրագիր

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Օտարերկրացիների մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնցով բավարար հիմք է ստեղծվում օտարերկրացիների հոսքը Հայաստան խրախուսելու, նրանց կողմից ներդրումների իրականացմանը նպաստելու համար: Նշելով, որ սա շինարարության ոլորտը խթանելու ծրագրի բաղկացուցիչ մասն է, վարչապետ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես,... ավելին →

Հայ-չինական հարաբերություններն մշտապես ունեն դինամիկ զարգացման միտում. Տիգրան Սարգսյան26.09.2013

Հայ-չինական հարաբերություններն մշտապես ունեն դինամիկ զարգացման միտում. Տիգրան Սարգսյան

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը։ Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ներկաներին Չինաստանի ազգային տոնի կապակցությամբ՝ վարչապետը չին ժողովրդին մաղթել է երջանկություն և բարեկեցություն: Անդրադառնալով հայ-չինական երկկողմ հարաբերություններին՝ կառավարության ղեկավարը հատկապես ընդգծել է տարբեր բնագավառներում երկու երկրների միջև դինամիկ զարգացող փոխգործակցությունը: ... ավելին →

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստը26.09.2013

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը: Անցնալեվ օրակարգային հարցերին՝ խորհուրդը նախ ի գիտություն է ընդունել նախորդ հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Այնուհետև խորհուրդն անդրադարձել է Տրանշ 1-ի և 2-ի շինարարական աշխատանքներին խոչընդոտող գովազդային վահանակների ապամոնտաժման հարցերին:... ավելին →