Լուրեր
Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի և Ղազախստանի վարչապետերի հանդիպումը
Մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր առավոտյան Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ղազախստանի վարչապետ Սերիկ Ախմետովին: Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մասնավորապես, արծարծվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ փոխգործակցությանն առնչվող... ավելին →
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումից հետո մեկնարկել է ընդլայնված կազմով նիստը, որի ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, արծարծվել են ԱՊՀ երկրների միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագրի իրագործման ընթացքին, էներգառեսուրսների օգտագործման և արտադրության, նաև այլ... ավելին →
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլու եւ դեսպանորդ Գեորգի Սագանելիձեի հետ: Հերմինե Նաղդալյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, շնորհավորեց Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների եւ նախագահի երդմնակալության առթիվ: Տիկին Նաղդալյանը հույս հայտնեց, որ հայ եւ վրացի ժողովուրդների ջերմ բարեկամական հարաբերությունները կշարունակվեն, եւ կսերտանան շփումները: Թենգիզ Շարմանաշվիլին փաստեց, որ նախագահական... ավելին →
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մայրաքաղաք Բրազիլիայում հանդիպեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսի հետ: Ողջունելով ԱԺ նախագահին եւ շնորհակալություն հայտնելով իր հրավերը ընդունելու եւ պաշտոնական այցով Բրազիլիա ժամանելու համար` պարոն Ալվեսը բարձր գնահատեց երկու երկրների բարեկամական կապերի ներկա մակարդակը եւ համոզմունք հայտնեց, որ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Բրազիլիա նոր խթան կհանդիսանա երկկողմ... ավելին →
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը համալրվեց ևս մի քանի բարեկարգ բակերով
Երևան քաղաքի զարգացման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին մասնակցել է նորակառույց հերթական երկու բակերի և ֆուտբոլի փոքր խաղադաշտերի հանդիսավոր բացմանը: Իսակովի 36/2 և 36/3 շենքերի բնակիչների հավաստմամբ՝ համալիր բարեկարգված բակը անխնամ է եղել խորհրդային տարիներից սկսած: Օգտվելով... ավելին →
Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիի հետ: Ողջունելով հյուրին և ընդգծելով հայ-քուվեյթյան համագործակցության զարգացումն ու, մասնավորապես, Երևանի հետ համագործակցության հեռանկարները` քաղաքապետ Տարոն Մարգարյանն այդ համատեքստում կարևորել է առաջիկա օրերին Էլ-Քուվեյթի նահանգապետի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Երևան: <<Վստահ եմ, որ նահանգապետի այցը երկու կողմերի համար էլ արդյունավետ կլինի։ Երևանն... ավելին →