Լուրեր

ՀՀ գլխավոր դատախազ նշանակվեց Գեւորգ Կոստանյանը01.10.2013

ՀՀ գլխավոր դատախազ նշանակվեց Գեւորգ Կոստանյանը

Հոկտեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի սկզբում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորեց ավագ սերնդի ներկայացուցիչներին. «Ազգային ժողովի անունից ցանկանում եմ շնորհավորել մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին, ովքեր ոչ միայն իրենց ծանրակշիռ ավանդն ունեն մեր հաղթանակների ու ձեռքբերումների մեջ, այլեւ այսօր էլ շարունակում են ներդրում ունենալ պետական ու հասարակական կյանքում: Շնորհավորենք նրանց եւ մաղթենք... ավելին →

Նոյեմբերի 1-ից մայրաքաղաքում կմեկնարկի աշնանային ծառատունկը  30.09.2013

Նոյեմբերի 1-ից մայրաքաղաքում կմեկնարկի աշնանային ծառատունկը

 Երևանի քաղաքապետարանի 2013թ. ծրագրերի շրջանակում ավարտվել են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի ու տանիքների վերանորոգման աշխատանքները: Համաձայն ծրագրի, բարեկարգվել է 68387 քմ հարթ և 48550 քմ թեք տանիք: Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում էլ բարեկարգվել է շուրջ 1190 շքամուտք: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է 2014թ. նախատեսված ծրագրով մուտքերի... ավելին →

<<Էրեբունի-Երևան 2795>> տոնակատարությունը կանցկացվի հոկտեմբերի 11-ին և 12-ին  30.09.2013

<<Էրեբունի-Երևան 2795>> տոնակատարությունը կանցկացվի հոկտեմբերի 11-ին և 12-ին

 <<Էրեբունի-Երևան 2795>> տոնակատարության նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում: Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ տոնակատարության միջոցառումների կազմակերպման շրջանակում մայրաքաղաքում կտեղադրվի ու կկահավորվի 30 բեմ: Հոկտեմբերի 1-ից կմեկնարկեն նաև մայրաքաղաքի արտաքին ձևավորման աշխատանքները: Նշվել է նաև, որ տոնակատարության երկու օրերին նախատեսված... ավելին →

Մեկնարկել է վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ30.09.2013

Մեկնարկել է վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 29-ից եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում: Կառավարության ղեկավարը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի մի քանի մշակութային օջախներ: Տիգրան Սարգսյանը նախ եղել է Իսակիևյան տաճարում` ծանոթացել է վերջինիս պատմությանն ու ներկայացված ցուցանմուշներին: Շուրջ չորս հազար քառակուսի մետր տարածքի վրա կառուցված տաճարը, որն ունի նաև թանգարանի... ավելին →

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ գլխավոր դատախազի նշանակման հարցը30.09.2013

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ գլխավոր դատախազի նշանակման հարցը

Սեպտեմբերի 30-ին Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանը նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը հաստատելուց հետո քվեարկությամբ ընդունեց նախորդ նիստում քննարկված օրինագծերը, այնուհետեւ շարունակեց քննարկել նախորդ քառօրյայում ընդհատված Հանրային հեռուստառադիոընկերության 2012 թվականի գործունեության վերաբերյալ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը: Գլխադասային՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական... ավելին →

ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպեց Հայաստանում գենդերային հավասարության հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի հետ30.09.2013

ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպեց Հայաստանում գենդերային հավասարության հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի հետ

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Հայաստանում գենդերային հավասարության հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Ջուն Զեյթլինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանում գենդերային հավասարության խնդիրներին, օրենսդրությանը: Տիկին Զեյթլինը նշեց, որ այս այցելության ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել պետական գործիչների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հերմինե Նաղդալյանը նշեց, որ ՀՀ-ում գենդերային հավասարության... ավելին →