Լուրեր
Տիգրան Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի կազմակերպած աշխատանքային ճաշին, որին մասնակցել են նաև ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանները: ԵՄ դեսպանների խնդրանքով վարչապետն անդրադարձել է վերջերս Ազգային ժողովի կողմից հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրին՝ մանրամասն ներկայացնելով հիմնական առաջնայնություններն ու խնդիրները: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղի... ավելին →
Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրինագծի քննարկումը: Հարցի վերաբերյալ պատգամավորները շարունակեցին ներկայացնել իրենց տեսակետները: Պատգամավորներ Հրանտ Բագրատյանը եւ Զարուհի Փոստանջյանը դեմ արտահայտվեցին նախագծին, հիմնավորելով, որ ներկայացված չէ ոչ ծրագիր, ոչ աշխատանքների իրականացման ժամանակացույց, ուստի առաջարկեցին դեմ քվեարկել նախագծին: Հարցի... ավելին →
Վարչապետը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ հրավիրված տոնական ընդունելությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ներկաներին տոնական օրվա կապակցությամբ՝ վարչապետը Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթել է խաղաղություն և երջանկություն: «Բարի ավանդույթի համաձայն, այս օրը, բարեկամների շրջապատում, մենք նշում ենք այս երիտասարդ, սակայն կարևոր տոնը, որը կապված է ռուսական պետության նորագույն... ավելին →
Մայրաքաղաքում անցկացվել է <<Երևան. բիզնես-վազք 2013>>-ը
Երևանի քաղաքապետարանը <<Ավստրիական ավիաուղիներ>>, <<SmartRunning>> և AIMS-ի (Մարաթոնների և վազքի միջազգային միություն) ընկերությունների հետ հունիսի 9-ին արդեն երկրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքում անցկացրել է <<Երևան. բիզնես-վազք 2013>> (Yerevan Business Run-2013) մրցավազքը: Միջոցառման գլխավոր նպատակը առողջ ապրելակերպի քարոզումն ու մայրաքաղաքում իրականացվող բնապահպանական ծրագրերին մասնավոր հատվածի ներգրավումն է: Մրցավազքի երթուղին մեկնարկել է... ավելին →
Ամառային ճամբարներ՝ երևանյան բակերում
Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման, Երևանը անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու և կանաչապատման ոլորտում կայուն զարգացում ապահովելու նպատակով հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է կրկնապատկել կանաչապատման ծավալներն ու նոր մոտեցումներ կիրառելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել. <<Մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման գործում 2012թ.-ին գրանցած դրական տեղաշարժն ակնհայտ էր, և այն ծավալները, որոնք... ավելին →
ՀՀԿ կանանց խորհրդի մասնակցությամբ տեղի է ունեցել գիտարշավ
ՀՀԿ կանանց խորհրդի, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան և Տուրիզմի միջազգային ինստիտուտի համատեղ ջանքերով, ՀՀ Ազգային ժողովի հովանու ներքո ս.թ. հունիսի 8-9-ը կայացավ «Ճանաչիր Հայրենիքդ և պատմիր նրա մասին» խորագիրը կրող էքսպեդիցիան` Շիրակի և Լոռու մարզեր: Առավոտյան ժամը 10-ին Երևանի երկաթուղային կայարանից փողային նվագախմբի երաժշտության ուղեկցությամբ հանդիսավոր կարքով մեկնարկեց 2 -օրյա տուրը, որին մասնակցում էին ՀՀԿ կանանց խորհրդի և երիտթևի ներկայացուցիչներ, տուրիզմի... ավելին →