Լուրեր
Ավարտվեց Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանը
Հունիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով «ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը»: Խորհրդարանը նաեւ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: ... ավելին →
2013 թվականին Երևանի կանաչ տարածքների մակերեսը հասցվելու է 850.0 հեկտարի
Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված է 3.2 հա նոր սիզմարգեր ստեղծելով, ինչպես նաև անխնամ մնացած կանաչ տարածքների լիարժեք խնամքով, Երևանի սիզամարգային տարածքները համալրել մինչև 12 հեկտարով։ Իսակովի պողոտային հարակից թեք լանջին և Հալաբյան փողոցի ձախակողմյան հատվածում սիզամարգային տարածքների ստեղծման աշխատանքներն ավարտվել են, Դավիթ Բեկի փողոցի աջակողմյան հատվածում և Մյասնիկյան պողոտայի 2 կամուրջներին հարակից տարածքում՝ դեռևս ընթացքի մեջ են։ Այս տարի... ավելին →
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ամփոփիչ ելույթն Ազգային ժողովում
Հարգարժան Ազգային ժողովի նախագահ, Հարգելի գործընկերներ, Թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլոր պատգամավորներին՝ շահագրգիռ քննարկումների համար: Ես կփորձեմ խմբավորել այն ելույթները, որոնք եղել են, այն հարցադրումները, որոնք հնչել են այս երկու շաբաթների ընթացքում և կփորձեմ տալ որոշակի գնահատականներ: Առաջին խումբ հարցերին, որ պետք է անդրադառնամ, վերաբերում են իմ անձին, այն մեղադրանքներին, որոնք հնչում են իմ անձի վերաբերյալ: Կարծում եմ, քանի որ այդ թեզերը հնչել են այս դահլիճում,... ավելին →
Տարոն Մարգարյանը հանդիսավոր երդմնակալությամբ ստանձնել է Երևանի քաղաքապետի պարտականությունները
Հունիսի 11-ին հրավիրված Երևանի ավագանու հանդիսավոր նիստում տեղի է ունեցել Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը։ <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Երևանի քաղաքապետն իր լիազորություններն ստանձնում է ընտրվելուց հետո, օրենքով սահմանված կարգով, երրորդ օրացուցային օրը հրավիրված ավագանու նիստում` Երևանի բնակիչներին տրված երդմամբ: Նույն օրենքի համաձայն՝ ավագանու նիստը վարել է... ավելին →
Երևանի քաղաքապետը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետի հետ
Երևանի և Ստեփանակերտի միջև հարաբերությունների ընդլայնման և փոխշահավետ համագործակցության նպատակով 2012 թվականի սեպտեմբերին ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հանդիպման ժամանակ: Ողջունելով գործընկերոջը՝ Տարոն Մարգարյանը գոհունակություն է հայտնել անցած ժամանակահատվածում աշխատանքային խմբերի կողմից իրականացված աշխատանքներից և ընդգծել, որ նախանշված... ավելին →
Տիգրան Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի կազմակերպած աշխատանքային ճաշին, որին մասնակցել են նաև ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանները: ԵՄ դեսպանների խնդրանքով վարչապետն անդրադարձել է վերջերս Ազգային ժողովի կողմից հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրին՝ մանրամասն ներկայացնելով հիմնական առաջնայնություններն ու խնդիրները: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղի... ավելին →