Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահը ելույթ ունեցավ Եվրախորհրդարանում15.10.2013

ՀՀ ԱԺ նախագահը ելույթ ունեցավ Եվրախորհրդարանում

Հոկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդարանում աշխատանքը շարունակեց Եվրոպայի հայերի երրորդ համագումարը, որին մասնակցում էին Եվրախորհրդարանի պատգամավորներ, Եվրոպայի հայ համայնքի, ՀՀ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան հյուրեր: Համագումարում ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Դիմելով ներկաներին` նա ասաց. «Վեհափա՛ռ Տեր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Եվրոպական խորհրդարանի հարգարժա՛ն պատգամավորներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,... ավելին →

Վարչապետը մասնակցել է Գյումրիի օրվան նվիրված տոնական միջոցառումներին13.10.2013

Վարչապետը մասնակցել է Գյումրիի օրվան նվիրված տոնական միջոցառումներին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Գյումրի՝ մասնակցել քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ վարչապետը Գյումրիի Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում ներկա է եղել «Գյումրին՝ 2013 թվականի ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում կազմակերպված Հացի... ավելին →

Երիտասարդ կամավորները լվացել են մայրաքաղաքի արձանները12.10.2013

Երիտասարդ կամավորները լվացել են մայրաքաղաքի արձանները

 <<Էրեբունի-Երևան 2795>> տոնակատարության բազմազան միջոցառումների մեկնարկից առաջ մայրաքաղաքի տարբեր ուսումնական հաստատություններից կամավոր հավաքագրված պատանիներն ու երիտասարդները լվացել են մայրաքաղաքի արձանները՝ երևանյան-տոնական տրամադրությամբ, Երևանի մասին երգեր երգելով։ Կամավորներից կազմված երեք խմբերը ժամը 11։00-ից լվացել են Երևանի կենտրոնական զբոսայգիներում ու փողոցներում տեղադրված արձանները՝ հրշեջների աջակցությամբ։ Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Ալեքսանդր... ավելին →

<<Հին Երևանը. հայացք ապագայից>> լուսանկարների մրցույթ մետրոպոլիտենի կայարաններում12.10.2013

<<Հին Երևանը. հայացք ապագայից>> լուսանկարների մրցույթ մետրոպոլիտենի կայարաններում

 <<Էրեբունի-Երևան 2795>> տոնակատարոթյան շրջանակում երևանցիներին և մայրաքաղաք ժամանած հյուրերին Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի <<Բարեկամություն>>, <<Երիտասարդական>>, <<Հանրապետության հրապարակ>>, <<Զորավար Անդրանիկ>> և <<Գարեգին Նժդեհ>> կայարաններում հնարավորություն է ընձեռվել դիտել <<Հին Երևանը. հայացք ապագայից>> լուսանկարների ցուցադրությունը: Երևան քաղաքի պատմության թանգարանի պահոցներից... ավելին →

<<Ավելի մաքուր Երևան>>. քաղաքային տնտեսության ցուցահանդես Գլխավոր պողոտայում12.10.2013

<<Ավելի մաքուր Երևան>>. քաղաքային տնտեսության ցուցահանդես Գլխավոր պողոտայում

 <<էրեբունի-Երևան 2795>> տոնակատարության շրջանակում Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա - Բուզանդի փողոցի միջանկյալ հատվածում կազմակերպվել է <<Ավելի մաքուր Երևան>> խորագրով քաղաքային տնտեսության էքսպո ցուցահանդես: Միջոցառմանը ներկայացվել են 2013 թվականին Երևան քաղաքում ներդրված և առաջիկայում ներդրվելիք նորարարությունները: Էսպոյին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության կառույցները, ինչպես նաև որոշ մասնավոր ընկերություններ: Առանձին տաղավարներով ցուցադրվել... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին12.10.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին

Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի դերը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում: Նա կարեւորեց Ազգային ժողովի հետ համագործակցությունը` նշելով, որ առկա են բոլոր նախադրյալները հարաբերությունների զարգացման եւ կոնկրետ ծրագրերի իրականացման համար: ... ավելին →