Լուրեր
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչին: «Վերջին շրջանում արձանագրում ենք, որ Չեռնոգորիայի հետ մեր հարաբերությունները գնալով խորանում են: Քաղաքական մակարդակում այդ գործընթացներն ավելի արագ են զարգանում և մենք ցանկանում ենք, որպեսզի երկկողմ հարաբերությունները զարգանան և խորանան նաև տնտեսական բնագավառում».- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը հույս է... ավելին →
Պետությունը պատրաստ է աջակցել վերամշակված ապրանքների իրացմանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն ընթացիկ տարվա մթերումների կազմակերպման և պատրաստի արտադրանքի իրացման հետ կապված խնդիրների վերաբերյալ: Խորհրդակցությունը, որին մասնակցում էին ոլորտը ներկայացնող շուրջ 80 ձեռնարկությունների ղեկավարներ, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ, արտահանման խթանման հարցերով զբաղվող կառույցների ներկայացուցիչներ, հրավիրվել էր վարչապետ Սարգսյանի հանձնարարականով` երկու շաբաթ առաջ տեղի... ավելին →
ՀՀ ԱԺ պատվիրակության մամլո ասուլիսը ՆԱՏՕ-ի ԽՎ 83-րդ Ռոուզ- Ռոթ սեմինարի վերաբերյալ
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը մայիսի 7-ի մամլո ասուլիսում անդրադարձան ապրիլի 29-ից մայիսի 1-ը Թբիլիսիում հրավիրված «Հարավային Կովկաս. աշխարհաքաղաքականություն, Եվրաատլանտյան ինտեգրում եւ ներքին մարտահրավերներ» խորագրով ՆԱՏՕ-ի ԽՎ 83-րդ սեմինարի աշխատանքներին: ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ եռօրյա սեմինարի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին
Մայիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստեր Գուստավ Միքելսոնին: Ողջունելով եւ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ պարոն Միքելսոնը մեծ ներդրում կունենա հայ-ֆիննական միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանը կարեւորում է սկանդինավյան տարածաշրջանի եւ, մասնավորապես, Ֆինլանդիայի հետ բազմաբնույթ ու փոխշահավետ... ավելին →
Մայիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչին: Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ նրա այցը նոր լիցք կհաղորդի հայ-չեռնոգորյան հարաբերություններին: Հովիկ Աբրահամյանի համոզմամբ` անհրաժեշտ է ակտիվացնել երկկողմ համագործակցությունը բոլոր ուղղություններով: ԱԺ նախագահը կարեւոր համարեց միջխորհրդարանական կապերի ստեղծումը եւ զարգացումը` խորհրդարանական գործակցության խթանման գործում... ավելին →
Ըստ նախնական տվյալների՝ ավագանու ընտրություններում ՀՀԿ-ը ստացել է ձայների գերակշռող մասը
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 464 տեղամասերի արդյունքները, համաձայն որի ստացվել է հետևյալ պատկերը. «Առաքելություն»- 2 հազար 692 (0,64 տոկոս) «Բարգավաճ Հայաստան» - 97 հազար 189 ձայն (23,07 տոկոս) «Բարեւ, Երեւան» - 35 հազար 732 քվե (8,48 տոկոս) «Հայ ազգային կոնգրես»- 18 հազար 499 ձայն (4,39 տոկոս) Հայ հեղափոխական դաշնակցություն- 15 հազար 999 (3,8 տոկոս) Հայաստանի Հանրապետական կուսակցություն- 235 հազար... ավելին →