Լուրեր

Տարոն Մարգարյանի հրավերով Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը պաշտոնական այցով աշնանը կայցելի Երևան02.07.2013

Տարոն Մարգարյանի հրավերով Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը պաշտոնական այցով աշնանը կայցելի Երևան

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մարսելի քաղաքապետի տեղակալ Կոլետ Բաբուչյանին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նախ շնորհավորել է Մարսելը 2013թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ, ապա ընդգծել, որ 1992 թվականին ստորագրված բարեկամության և համագործակցության մասին համաձայնագրով Երևանի և Մարսելի միջև հարաբերությունների հիմքում ընկած են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական սերտ կապերը, որոնք էլ ավելի ամրապնդվեցին նախորդ տարի Մարսել կատարած պաշտոնական... ավելին →

Վարչապետն ընդունել է ՄԻԵԴ նախագահին02.07.2013

Վարչապետն ընդունել է ՄԻԵԴ նախագահին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանին: Ողջունելով պարոն Շպիլմանի այցը Հայաստան՝ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ այն կնպաստի երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանը: «Հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, որոնք վեր են հանել մեր երկրի օրենսդրական բացերը, մենք բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ ենք կատարել: Այդ տեսակետից, մենք մեծապես կարևորում ենք երկկողմ համագործակցության... ավելին →

ՀՀ վարչապետ. «ԱՄՆ դեսպանի դիտարկումները տեղին են և մեզ համար ընդունելի»02.07.2013

ՀՀ վարչապետ. «ԱՄՆ դեսպանի դիտարկումները տեղին են և մեզ համար ընդունելի»

 Ս.թ. հունիսի 30-ին Գյումրի կատարած այցի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է «ԴիջիԹեք» գործարար համաժողովի ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի այն հայտարարությանը, որ կառավարությունները պետք է հնարավորինս քիչ միջամտեն ՏՏ ոլորտին, և ոլորտը պետք է ինքնուրույն ընտրի զարգացման ուղին: Կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Առաջին հերթին պետք է շնորհակալություն հայտնեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանին, որովհետև նա շահագրգիռ ձևով... ավելին →

Հանձնարարվել է խստորեն վերահսկել շինարարական աշխատանքների կատարման որակի ապահովումը01.07.2013

Հանձնարարվել է խստորեն վերահսկել շինարարական աշխատանքների կատարման որակի ապահովումը

 Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ապօրինի շինարարության և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող մշտական հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել է ինքնակամ շինարարության 6 դեպք: Ընդգծելով, որ նախորդ տարիների համեմատ դեպքերն էապես նվազել են, քաղաքապետը հանձնարարել է շարունակել ամենօրյա աշխատանքը` դրանք բացառելու ուղղությամբ: Նախորդ շաբաթ որոշ լրատվամիջոցների կողմից շահարկված... ավելին →

Քննարկվել են առողջապահական զբոսաշրջությանն առնչվող հարցեր  01.07.2013

Քննարկվել են առողջապահական զբոսաշրջությանն առնչվող հարցեր

 Երևանում առողջապահական տուրիզմի համակարգմանն ու զարգացմանն առնչվող հարցեր են քննարկել Բժշկական տուրիզմի ասոցիացիայի պատվիրակության անդամներն ու Երևանի քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի, ինչպես նաև Առողջապահության և Արտաքին կապերի վարչությունների ղեկավարները: Քաղաքապետարանի պատասխանատուները հյուրերին ներկայացրել են մայրաքաղաքում համապատասխան ոլորտների հնարավորություններն ու առկա ներուժը։ Բժշկական տուրիզմի սեմինարին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Բժշկական տուրիզմի ասոցիացիայի... ավելին →

Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին01.07.2013

Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակին և հնարավոր զարգացումներին, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը, մասնավորապես, անդրադառնալով կարկտահարության հետևանքով գյուղատնտեսության ոլորտում... ավելին →