Լուրեր
Քաղաքապետարան այցելող բոլոր կանանց դիմավորում են վարդերով և շնորհավորական բացիկներով
Երևանի քաղաքապետարանը, Կանանց միջազգային տոնին ընդառաջ, աշխատանքային առավոտը սկսել է տոնական անակնկալով: Քաղաքապետարանի քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհան» գրասենյակի բոլոր կին այցելուներին այսօր դիմավորում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձով բացիկներով և ծաղիկներով: Անակնկալը հաճելիորեն զարմացրել է կանանց և աղջիկներին, ովքեր շտապել են իրենց շնորհակալությունը հայտնել ուշադրության և օրն իսկապես ջերմությամբ լցնելու համար: ավելին →
Երևանի քաղաքապետը ներկա է գտնվել «Գարնանային մեղեդի» խորագրով ցուցահանդեսի բացմանը
Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված «Գարնանային մեղեդի» խորագրով ստեղծագործական ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Արդեն ավանդական դարձած, Մարտի 8-ին ընդառաջ կազմակերպվող ցուցահանդեսի շրջանակում ներկայացվում են կին նկարիչների ստեղծագործություններ: Այս անգամ ցուցահանդեսին մասնակցել են շուրջ 200 նկարչուհիներ՝ 130 ստեղծագործություններով: Քաղաքապետը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի... ավելին →
Նկարիչների միությունում բացվել է ՀՀ նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Շահեն Ասլանյանի անհատական 2-րդ ցուցահանդեսը, որը հեղինակը, Կանանց միջազգային օրվան ընդառաջ, նվիրել է բոլոր կանանց և աղջիկներին: «Հոգեվիճակ» խորագրով ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Շնորհավորելով ցուցահանդեսի բացման կապակցությամբ՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ մայրաքաղաքում թևածող մշակութային գարունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵՄ խորհրդատուներին
Մարտի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Ինա Յանկուլովային, Եվրամիության խորհրդարանական բարեփոխումների հարցերի խորհրդատուներ Իլմարս Սոլիմսին, Կայա Կրավչիկին: Կարեւորելով փոխգործակցությունը թե ԵՄ-ի, թե Արեւելյան գործընկերության շրջանակներում, ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ ԵՄ խորհրդարանական խորհրդատուների հետ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների եւ ԱԺ աշխատակազմի արդյունավետ աշխատանքը շարունակական կլինի... ավելին →
Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ քննարկում՝ համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին նախարարներ, պատգամավորներ, մարզպետներ, ՀՀԿ խորհրդի անդամներ, ոլորտի մասնագետներ: Քննարկման ընթացքում ոլորտի պատասխանատուները ներկայացրեցին բարեփոխումների էությունը, հնարավոր ուղղությունները, առաջնահերթությունները և ռիսկերը: Ծավալվեց քննարկում, ներկաները հանդես եկան առաջարկություններով, դիտողություններով, որոնք էլ... ավելին →
Բացվել է ՀՊՄՀ-ի հիմնանորոգված և տեխնիկապես հագեցած դահլիճը
Վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցութամբ բացվել է ՀՊՄՀ-ի 3-րդ մասնաշենքի հիմնանորոգված դահլիճը: Տեխնիկական ամենավերջին նորույթներով հագեցած դահլիճում կարող են անցկացվել տարաբնույթ միջոցառումներ` գիտաժողովներ, համերգներ և այլն: Դահլիճի վերանորոգման աշխատանքները տևել են 6 ամիս, որի ընթացքում հաշվի են առնվել բոլոր մանրուքները. 600-700 տեղանոց դահլիճն ունի բարձրորակ լուսավորություն, հագեցած է ժամանակակից... ավելին →