Լուրեր
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով Երևան ժամանած Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակության անդամների մասնակցությամբ կայացած ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի տնտեսական զարգացման ֆորումի կազմակերպած տնտեսական համաժողովին: Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը իր ողջույնի խոսքում նշել է, որ ինչպես երկու երկրների, այնպես էլ Մարսելի ու Երևանի հարաբերությունները գնալով ընդլայնվում ու... ավելին →
Վարչապետը հանդիպել է Չեխիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Եստրաբին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ հարաբերությունների ընդլայնումը քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և այլ ուղղություններով: «Շնորհակալ ենք Ձեզ կատարած աշխատանքի համար: Կան գործունեության որոշակի ոլորտներ, որտեղ Չեխիան զարգացման բարձր... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակությանը
Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակությանը: Հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար ԱԺ նախագահը Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենին պարգեւատրեց ԱԺ պատվո մեդալով: Ողջունելով հյուրերին` Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց, որ պատվիրակության կազմում են Ֆրանսիայի հայտնի քաղաքական գործիչներ, որոնց հետ հաստատված են բարեկամական հարաբերություններ: ԱԺ նախագահի խոսքով` Ֆրանսիան... ավելին →
Աշխատանքային քննարկում` Երևանի և Մարսելի քաղաքապետարանների պատասխանատուների մասնակցությամբ
Երևանի և Մարսելի միջև ստորագրված համագործակցության համաձայնագրում ներառված ոլորտների ծրագրային գործողությունների պլանի աշխատանքային քննարկմանը մասնակցել են Երևանի և Մարսելի քաղաքապետարանների՝ համաձայնագրում ընդգրկված ոլորտների ստորաբաժանումների ղեկավարները՝ երկու քաղաքների փոխքաղաքապետերի գլխավորությամբ։ <<Ստորագրված համաձայնագրում նշված ոլորտներում համագործակցության առաջնայնություններն ու ուղղվածությունները ուրվագծելով՝ հետագա քննարկումներն ու բուն ծրագրերն ավելի տեսանելի և... ավելին →
Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակության հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևան ժամանած Մարսելի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը մասնկացել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Ողջունելով հյուրերին՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը, կարևորել է Երևանի ու Մարսելի միջև բարեկամական և գործընկերային... ավելին →
Երևանի և Մարսելի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը ստորագրել են Երևան-Մարսել համագործակցության համաձայնագիր, համաձայն որի կողմերը պարտավորվել են խորացնել և ամրապնդել հարաբերությունները: Սույն համաձայնագրի ստորագրումն, ըստ էության, դեռևս 1992թ.-ին ստորագրված ու 2001 և 2007թթ.-ին վերակնքված համագործակցության համաձայնագրի շարունակականության ապահովման նպատակ ունի: Ստորագրված համաձայնագրով երկու քաղաքների միջև կիրականացվի տեղեկատվության և փորձի փոխանակում... ավելին →