Լուրեր
Տարոն Մարգարյանը ՀՀԿ Արաբկիր տ/կ-ում
Նոյեմբերի 4–ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Արաբկիրի տարածքային կազմակերպությունում հյուրընկալվել էր ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով անդամատոմսեր հանձնեց կուսակցությունը համալրած նոր կուսակցականներին։ Հանդիպումից հետո տեղի ունեցավ նաև տարածքային կազմակերպության խորհրդի նիստ։ ավելին →
Սույն թվականի նոյեմբերի 4-ին ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ՀՀԿ կանանց խորհդի անդամների, Երևանի և մարզերի նախագահների հետ: ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ներկայացրեց կանանց խորհրդի կատարած աշխատանքները և կանանց գործունեույունը կուսակցության մեջ: Վերջին տարիների ընթացքում կանանց մասնակցությունը ՀՀԿ -ում բավական հատկանշանական է, կանանց ներկուսակցական գործունեությունը, մասնակցությունը կուսակցական շինարարության և զարգացման... ավելին →
Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության ծրագրերը կլինեն շարունակական
Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով իրականացվող աշխատանքների հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենցայ Ժանգի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին ու առանձակի կարևորելով Երևանում ճանապարհաշինական, այդ թվում նաև մայրաքաղաքը շրջանցող ճանապարհների կառուցման ծրագիրը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երթևեկության կանոնակարգման առումով Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից... ավելին →
Հարգանքի տուրք` Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին
Նոյեմբերի 3-ին լրանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, ազգային-քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի մահվան 16-րդ տարելիցը: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, ինչպես նաև մի շարք այլ կուսակցական ու մարտական ընկերների եւ Աշոտ Նավասարդյանի հարազատների հետ այցելել է Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին: ավելին →
Դժվարամատչելի հետազոտություններ՝ անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ «ԽՈՒԹ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ ՀՀԿ Ավանի տարածքային կազմակերպության գրասենյակում նոյեմբերի 1-ին անցկացվել է առողջապահական ակցիա, որի շրջանակում կատարվել են անվճար բժշկական հետազոտություններ, բացի այդ նաև քաղաքացիներին տրվել են առաջին բուժօգնության համար անհրաժեշտ պարագաներ ու դեղորայք: Նախաձեռնության հիմնական նպատակն է բնակչության սոցիալապես խոցելի խմբերին... ավելին →
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Դիլիջանում աշխատանքներն է սկսել ամենամյա Բիզնես ինովացիոն 2-րդ ֆորումը: Կառավարության և անձամբ իր անունից ողջունելով ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանում ազգային ինովացիոն համակարգի զարգացումը հանդիսանում է կառավարության գերակայություններից մեկը և մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այս նպատակով կրթություն-գիտություն-տնտեսություն կապերի մեխանիզմների կատարելագործման,... ավելին →






