Լուրեր
Քննարկվել են ՓՄՁ-ների հարկային ռեժիմի թեթևացմանն ուղղված խնդիրները
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Մասնավորապես, ինչպես նախորդ նիստում, այս անգամ ևս քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում դրույքաչափի վերաբերյալ փոփոխություն կատարելու հարցը: Դիմելով նիստին մասնակից ՓՄՁ-ների ներկայացուցիչներին՝ վարչապետը նշել է, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկի իմաստը փաստաթղթային... ավելին →
Ձյան մաքրման աշխատանքներին զուգահեռ, մայրաքաղաքում ընթանում են բազմաբնակարան և հասարակական շենքերի տանիքների ձյան և սառալեզվակների հեռացման աշխատանքները: Ցերեկային ժամերի հալոցքի հետևանքով առաջացած սառցալուլաները կարող են վտանգ սպառնալ քաղաքացիների անցուդարձին, ինչով էլ պայմանավորված է գործի հրատապությունը: Այս աշխատանքները Երևանի քաղաքապետարանն իրականացնում է ԱԻՆ Երևանի փրկարարական ծառայության տրամադրած տեխնիկայի և հրշեջ-փրկարարների աջակցությամբ: Անվտանգության... ավելին →
Տեսչական բարեփոխումն արդյունք է տալիս, բարելավվում է բիզնես միջավայրը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության որոշումներով հաստատվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթը և ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընհանուր նկարագիրը: Որոշումների ընդունմամբ քաղաքաշինության ոլորտում ռիսկի գնահատումը կկատարվի տվյալ կառուցապատողի կողմից կառուցվող օբյեկտի... ավելին →
Ձնամաքրման աշխատանքները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվել են նաև անցած գիշերվա ընթացքում: Փողոցներում անխափան երթևեկություն ապահովելուց հետո արդեն երեկվանից հիմնական ուժերը կենտրոնացվել են բակերի, մայթերի, հետիոտնային անցումների մաքրմանը: Հունվարի 14-ի լույս 15-ի գիշերվա ընթացքում, մինչ առավոտյան ժամը 9:00 - ն ձյան մաքրման աշխատանքների համար գործարկվել է 57 միավոր հատուկ տեխնիկա, օգտագործվել է 105 տոննա տեխնիկական աղ և 217 շլակային ավազ: Ձնամաքրման և ձնահեռացման... ավելին →
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՄՄ-ին անդամակցելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն: Ըստ ոլորտների կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները մանրամասներ են ներկայացրել ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախատեսվող միջոցառումների կատարման ընթացքի և քայլերի վերաբերյալ: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է պատկան գերատեսչությունների... ավելին →
Վարչապետը հանդիպել է ՀՀ-ում Թուրքմենստանի նորանշանակ դեսպանին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կուրբաննազար Նազարովին: Վարչապետը շնորհավորել է դիվանագետին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նշել. «Մենք կարևոր նշանակություն ենք տալիս մեր հարաբերությունների խորացմանը և շահագրգռված ենք դրանց ընդլայնման հարցում: ՀՀ կառավարության անունից ցանկանում եմ հավաստիացնել, որ կանենք ամեն ինչ, որպեսզի Ձեր առաքելությունը մեր երկրում հաջող... ավելին →